Քննարկվում է տարածաշրջանում ճանապարհային և երկաթուղային տրանսպորտային կապերի բացումը.ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
«Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ուղղությամբ Եռակողմ աշխատանքային խումբը փոխվարչապետների նախագահությամբ, շարունակել է իր աշխատել»: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։
Նա նշել է,որ հունիսի 3-ին Մոսկվայում կայացած եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ հանդիպման և Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակներում համանախագահների շփումների ընթացքում որոշակի առաջընթաց է գրանցվել: Կղմերին հաջողվել է մերձեցնել դիրքորոշումները, որոնք կապված են տրանսպորտային և հաղորդակցության ոլորտներում:
«Հայտնի է, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում քննարկվում է տարածաշրջանում ճանապարհային և երկաթուղային տրանսպորտային կապերի բացումը, որը համապատասխանում է Ադրբեջանի, Հայաստանի և նրանց հարևանների շահերի հետ», - նշել է Ալեքսեյ Զայցևը։