«Դրանք գենդերներ են, գեներալ չեն․ մեր տղերքի գործը ծածկադմփոց անելու համա՞ր են գերենալի կոչում տվել»․ զոհվածի հայրը՝ Քյարամյանի մասին (տեսանյութ)
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները Դատախազության դիմաց եկել են ստանալու իրենց առաջ քաշած հարցերի պատասխանները։ Նրանք պահանջում են, որ Դատախազությունը, Քննչական կոմիտեում 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցված գործը փոխանցի ԱԱԾ-ին:
Զոհված հերոս Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, նշում է, որ Քննչական կոմիտեին չի վստահում ու ընդհանրապես չի հասկանում, թե ինչու են կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին գեներալի կոչում շնորհել։
«Դրանք գենդերներ են, գեներալ չեն։ Մեր տղերքի գործը ծածկադմփոց անելու համա՞ր են գերենալի կոչում տվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գարիկ Գալեյանը։
Մանրամասները՝ տեսանյութում