«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՈստիկանները կանխել են Կողբավանում ապօրինի արդյունահանումը․ ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է (տեսանյութ)Հնարավորությունը լինի, նաև Ադրբեջանից գազ կառնենք, ամեն ինչ շատ լավ է. ՍիմոնյանՀայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել
Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել
Ուզբեկստանը հետաքրքրված է Նախիջևանով անցնող ճանապարհովԱՄՆ-ն փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին․ Արտակ ԶաքարյանԱրցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք 3 խմբակցությունների արձագանքին. Իսրայելյան (տեսանյութ)Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով
Վազող տողեր

Նախագիծ․ սահմանվել են ուսուցչի մասնագիտական չափանիշները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի մասնագիտական չափանիշները սահմանելու մասին նախագիծը։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նախագծով ներկայացվող կարգավորումներով առաջարկվում է ուսուցչի մասնագիտական չափանիշը դիտարկել զարգացման ոլորտների, մասնագիտական գործունեության ձևերի, կարողունակության մակարդակների և մանկավարժի բնութագրերի տեսանկյունից:

Ուսուցչի մասնագիտական չափանիշների համար սահմանվել է զարգացման չորս ոլորտ՝ առարկայի իմացություն, դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ, սովորողին ցուցաբերվող աջակցություն, ինքնազարգացում և մանկավարժական համայնքի հզորացում։

Որպես մասնագիտական գործունեության ձևեր, ըստ զարգացման ոլորտների, դիտարկվում են առարկայական գիտելիքների զարգացումը, դասընթացների և դասերի պլանավորումը, դասի վարումը, ռեսուրսների կառավարումը, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ինտեգրումը, 21-րդ դարի հմտությունների (քննադատական մտածողություն, ստեղծարարություն, համագործակցություն, հաղորդակցում, տեղեկատվական գրագիտություն, մեդիագրագիտություն, տեխնոլոգիական գրագիտություն, ճկունություն, առաջնորդում, նախաձեռնողականություն, արդյունավետություն, սոցիալական հմտություններ) խթանումը, սովորողների կարիքների ճանաչումը, ուսումնառության գնահատումը, ներառական մեթոդների կիրառումը, մասնագիտական զարգացման համար պատասխանատվության ստանձնումը, կրթական քաղաքականությունների և պրակտիկայի իմացությունը, մասնագիտական բարեվարքությունը և ժողովրդավարական արժեքները։

Յուրաքանչյուր մասնագիտական գործունեության ձևի համար սահմանվել են հստակ և չափելի կարողունակություններ։
Յուրաքանչյուր զարգացման ոլորտի շրջանակում յուրաքանչյուր մասնագիտական գործունեության ձևի մասով ուսուցիչը կարող է դրսևորել կարողունակության հետևյալ չորս մակարդակներից որևէ մեկը.

1) տարրական մակարդակ, որի պարագայում ուսուցիչը գիտի և հիմնականում կարողանում է կիրառել հանապատասխան կարողունակությունները,
2) ձեռնահասության մակարդակ, որի պարագայում ուսուցիչը կարողանում է ստեղծագործաբար կիրառել նշված կարողունակությունները՝ գործելով ըստ իրավիճակի նպատակահարմարության,
3) տիրապետման մակարդակ, որի պարագայում ուսուցիչը կարողանում է նաև աջակցել այլ ուսուցիչներին՝ իրենց կարողունակությունների բարելավման ուղղությամբ՝ հանդես գալով իբրև վերապատրաստող, մենթոր և այլն,
4) փորձագետի մակարդակ, որի պարագայում ուսուցիչը հանդես է գալիս մանկավարժական գործունեության նոր մոտեցումների մշակման և ներդրման առաջարկություններով, իրականացնում է հետազոտական ակտիվ աշխատանք՝ ինչպես սեփական, այնպես էլ մանկավարժական գործունեության բարելավման ուղղությամբ։

Կախված զարգացման ոլորտի շրջանակներում մասնագիտական ձևերի կարողունակության մակարդակներից՝ նախագծով ներկայացվող կարգավորումներով առաջարկվում է տարբերակել մանկավարժի հետևյալ բնութագրերը՝ դասավանդող, ավագ ուսուցիչ, վերապատրաստող և հետազոտող ուսուցիչ: Ուսուցչի համապատասխանությունը մանկավարժի չորս բնութագրերից որևէ մեկին որոշվում է մասնագիտական զարգացման կարիքների գնահատման արդյունքում դասավանդման ձևերի դրսևորված կարողունակության մակարդակի միջոցով։

Դասավանդող ուսուցիչ է համարվում դասավանդած առարկայի մասնագիտական կրթության որակավորումը հավաստող փաստաթուղթ՝ դիպլոմ ունեցող, «Առարկայի իմացություն» և մասնագիտական զարգացման «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ» ոլորտի պահանջների առնվազն յոթանասուն տոկոսը բավարարող ուսուցիչը։

Ավագ ուսուցիչ է համարվում դասավանդած առարկայի մասնագիտական կրթության որակավորումը հավաստող փաստաթուղթ՝ դիպլոմ ունեցող, «Առարկայի իմացություն» և մասնագիտական զարգացման «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ» ոլորտի պահանջների առնվազն ութսուն տոկոսը բավարարող ուսուցիչը։

Վերապատրաստող ուսուցիչ է համարվում մասնագիտական զարգացման «Առարկայի իմացություն», «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ», «Սովորողին ցուցաբերվող աջակցություն» և «Ինքնազարգացում և մանկավարժական համայնքի հզորացում» ոլորտի պահանջների առնվազն յոթանասուն տոկոսը բավարարող ուսուցիչը։

Հետազոտող ուսուցիչ է համարվում մասնագիտական զարգացման «Առարկայի իմացություն», «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ», «Սովորողին ցուցաբերվող աջակցություն» և «Ինքնազարգացում և մանկավարժական համայնքի հզորացում» ոլորտների պահանջների առնվազն ութսուն տոկոսը բավարարող ուսուցիչը։

Պահանջվող տոկոսը ոլորտը ներկայացնող մասնագիտական գործունեության ձևերից ուսուցչի ստացած միավորների միջին թվաբանականն է։

Ըստ մանկավարժական վերոնշյալ չորս բնութագրերի՝ ուսուցչին կարող է շնորհվել համապատասխան տարակարգ։