Եվրոպան մտադիր չէ ռազմական հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ. Բորել
Եվրոպան մտադիր չէ ռազմական հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ, և պատժամիջոցները կլինեն Ուկրաինայի պատերազմի հիմնական պատասխանը, ճապոնական Yomiuri թերթին տված հարցազրույցում ասել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Մենք մտադրությունից սկսել ենք անցնել գործողությունների՝ ցույց տալով, որ երբ մեզ սադրում են, Եվրոպան կարող է պատասխանել: Քանի որ մենք չենք ցանկանում կռվել Ռուսաստանի հետ, այս պատասխանն այժմ հիմնված է տնտեսական պատժամիջոցների վրա»,- ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները կլրացվեն առաջիկա ամիսներին։