Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է՝ կարող է զիջել իր սեփականությունը. մենք նրան իրավունք չենք տվել, որ մեր հաշվին գնա զիջումների. Աղավնոյի գյուղապետ. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Անդրադառնալով Աղավնոյի հանձնման ռեալ հեռանկարին՝ Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չաուշյանն այս կարծիքը հայտնեց.

-Ոչ ոք Նիկոլին իրավունք չի տվել, առավել ևս` նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածության խախտմամբ, Քաշաթաղի միջանցքը եւ այնտեղ գտնվող բնակավայրերն Ադրբեջանի վերահսկողությանը հանձնել կամ նույնիսկ այդ մասին հայտարարել: Դա պետք է գնահատել լիազորությունների ակնհայտ գերազանցմամբ պետական դավաճանության նախապատրաստման դրսեւորում: Նիկոլ Փաշինյանը կարող է այդ զիջողական դիրքն ընդունել իր սեփական տան մեջ, բայց իրենք ո՛չ նրան, ո՛չ էլ որևէ մեկին թույլ չեն տալիս իրենց փոխար են որոշում կայացնել:

Դա Նիկոլի ու Ալիևի ցանկությունն է, և մենք չենք պատրաստվում իրականացնել նրանց այդ ցանկությունը: Նիկոլի դիրքը միշտ զիջողական է, ինչին մենք դեմ ենք: Մենք որեւէ բան չենք պատրաստվում զիջել, այն էլ` մեր հաշվին: Եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, ապա կարող է զիջել իր սեփականությունը: Մենք նրան այդ իրավունքը չենք տվել, որ մեր հաշվին գնա զիջումների: Լուրջ չեմ ընդունել, չեմ ընդունում, հաշվի էլ չեմ առնելու: Տան տերը ես եմ, իմ տունը չեմ զիջի: Քառակուսի մետրի, տան մասին չէ խոսքը. մենք նաեւ նախորդ պատերազմի ժամանակ կորցրել ենք հարազատներ, որ մնա այս ամենը: Էստեղ մենակ հողի հարց չի, մենք գերեզմաններ ունենք, սրբություններ ունենք, մենք ո՞նց թողենք ու գնանք: Ինչ-որ մե՞կը պիտի որոշի` մենք ուր ապրենք, ոնց ապրենք…

Միշտ ասում էին՝ Արցախը մեզ պետք չէ: Սակայն Հայաստանի իշխանության այս զիջողական դիրքն ընդունելի չէ…Նիկոլ Փաշինյանը, որ անընդհատ հողեր է զիջում, էդ մանդատը իրեն ոչ մեկ էլ չի տվել, ոչ էլ մենք թույլ ենք տալիս, որ ինքը մեր ճակատագրի վերաբերյալ որոշումներ կայացնի: Արցախի հողը համահայկական հող է, պատկանում է հայաստանցուն, սփյուռքին, արցախցուն: Արցախը չի կարող իր սեփականությունը լինել: Նիկոլ Փաշինյանը թող միայն իր սեփականության վրա որոշումներ կայացնի…Իսկ Արցախը կա ու միշտ կլինի: Նաև Հայաստանը կա և կմնա:

Ես Ձեզ ավելին ասեմ, նրա ասածը ինձ համար հայտարարություն չէր, դա ցանկություն է: Ալիեւն էլ է ցանկանում, ասում է՝ Երեւանն իմն է, Սեւանն իմն է: Եվ վստահ կարող եմ ասել՝ մենք Ալիեւի եւ Նիկոլի ցանկությունները չենք իրականացնում: Մենք պարտավորված ենք շատ ավելի լուրջ գործ անել: Մեր տղաների արյունով պահված հողն է սա, իրենք շուտ գնացին, մենք առաջնորդող ենք, այդ ճանապարհի վրա ենք: Մենք այստեղ ենք, պատրաստ ենք, գնալ ու տեղ չունենք, ունենանք էլ, չենք հեռանա: Պետք չէ մեզ պալատներ կառուցելու խոստումներ տալ, թող առաջնահերթ լուծեն շուշեցիների ու հադրութցիների կացարանների հարցերը:

— Իսկ Ձեզ արդեն տեղյակ պահե՞լ են, թե որտեղ եք վերաբնակեցվելու:

— Չէ, ո՞վ կարա գա, այդ վատ լուրը մեզ հայտնի: Չնայած՝ երեւի գիտեն մեր կարծիքը, դրա համար, եթե իրենք շրջանառության մեջ են դնում էս բաները, էդ լավ չի: Համաձայնության հարց չի էլի, չգիտեմ, էդ տրամադրությունը ունի՞ պետությունը, որ, հա` տալիս ենք: Հիմա Հին Շեն, թե ուրիշ շեն, նույնն ա, նույն թաղամաս ի մեջ տնից տուն տեղափոխվում ես, էլի դժվարություններ ես ունենում: Ու հետո, ո՞ւր մնաց էդ խաչմերուկը, էդ տարածքը, էդ կարևորությունը..... մենք ամ են ինչ անում ենք, որ նաեւ մեր իշխանությունն ավելի ոգեւորվի, բարձր ոգի ունենա, որ ժողովուրդն առյուծի պես է, դե մենք էլ չենք կարա բանակցություններ փոխենք:

Նստել է, որ բանակցի ու մեր տան վրա որոշում կայացնի՞: Ինքը միայն իր սեփականության վրա կարող է որոշում կայացնել, ոչ թե ասել՝ այս սարը կամ այս լիճը մեզ պետք չէ: Ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկը՝ լինի իշխանություն կամ անհատ, ռիսկ կանի գալ այստեղ ու այդ լուրը մեզ հայտնել: Մենք լացելով չենք ասելու՝ դուրս ենք գալիս, մենք չենք լսելու ոչ ոքի, ով ուզում է լինի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։