Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

«Պատիվ ունեմ»-ը կհեռացնի՞ ընդդիմությունից տարանջատվող Թագուհի Թովմասյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին պաշտոնազրկելուց հետո ընդդիմադիրները, բացառությամբ Թագուհի Թովմասյանի, միասնաբար հրաժարվեցին ԱԺ պաշտոններից՝ ԱԺ հանձնաժողովների փոխնախագահի, իսկ Արմեն Գեւորգյանը՝ նախագահի պաշտոնից։ Սա քաղաքական քայլ էր, ինչը չանելը կնշանակեր դառնալ իշխանական կցորդ։

Թագուհի Թովմասյանը, ի տարբերություն մյուս ընդդիմադիրների, հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նախ փորձեց ներկայացնել, թե ինքը կողմնակից է մանդատները դնելուն, ապա մեղադրեց, թե ինչու իր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ մանդատը դնելուց հետո չհրաժարվեցիք մանդատներից, եւ հայտարարեց, թե չի պատրաստվում հրաժարվել պաշտոնից։ Թվում էր, թե մանդատը դնելու կոչն առաջին հերթին պետք է ուղղված լիներ սեփական անձին, քանի որ Վանեցյանի առաջարկով ու միջոցով հենց ինքն է հայտնվել ԱԺ-ում։ «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում Թովմասյանն ու Իշխան Զաքարյանը հայտնվել են Վանեցյանի քվոտայով, մյուսները ՀՀԿ-ի թեկնածուներն են, եւ ինքը պետք է օրինակ ծառայեր մյուս գործընկերներին, մանավանդ որ ամիսներ առաջ հենց ինքն էր առաջարկում մանդատներից հրաժարվել։ Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ իբրեւ թե այդ պաշտոնը պահում է՝ երկրում առկա մարտահրավերներին  դիմակայելու անհրաժեշտությունից ելնելով։ 

Մեկ անգամ ՔՊ-ից հեռացած, այժմ ընդդիմությունից տարանջատվող Թագուհու պահվածքը միանշանակ չի ընդունվել ոչ միայն «Հայաստան» դաշինքում, այլեւս սեփական խմբակցությունում, որի քարտուղար Հայկ Մամիջանյանը եւս միացել է որոշմանը եւ հրաժարվել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։ Հիշեցնենք, որ Թովմասյանի գլխավորած մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնը, Դոնթի բանաձեւի համաձայն, անցնում էր ԱԺ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը՝ «Հայաստան» դաշինքին, ՊՈՒ-ն չուներ հանձնաժողով նախագահելու բավարար մանդատ, սակայն գործընկերային համերաշխության սկզբունքով «հայաստանցիները» մեկ հանձնաժողովի նախագահի պաշտոն ժամանակին զիջեցին ՊՈՒ-ին։ Ենթադրվում էր, որ խորհրդարանական ընդդիմությունը միասնական է, եւ անհատները պետք է ենթարկվեն քաղաքական որոշմանը՝ չխախտելով ընդդիմության միասնականությունը։ Հակառակ դեպքում պառակտված ընդդիմությունը նվեր է ցանկացած իշխանության, էլ չենք խոսում, որ հենց իշխանությունն է իր կողմը փորձում գրավել որոշ ընդդիմադիրների՝ պառակտելով եւ թուլացնելով ընդդիմությանը։ 

Եվ եթե «Պատիվ ունեմ» դաշինքն ու նրա ղեկավարները՝ Արթուր Վանեցյանը, Սերժ Սարգսյանը, իրոք որոշել են իշխանափոխություն իրականացնել, ապա պետք է միջոցներ ձեռնարկեն Թագուհի Թովմասյանի ձեռքից հանձնաժողովի նախագահի պաշտոնը վերցնելու համար։ Ի դեպ, դրա համար բավարար լծակներ կան։ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ միայն խմբակցության անդամ պատգամավորը կարող է ղեկավարել ԱԺ մշտական հանձնաժողովը։ Եթե ՊՈՒ-ն Թագուհի Թովմասյանին հեռացնի խմբակցությունից, ապա ԱԺ կանոնակարգ-օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նա կզրկվի նաեւ նախագահի պաշտոնից։

Մեր տեղեկություններով, ուրբաթ օրվանից խորհրդարանական ընդդիմադիր երկու ճամբարներում սկսել են քննարկել այս հարցը։ «Հայաստան» դաշինքում կարծում են, որ Թագուհու հարցը լակմուսի թուղթ է երկու թիմերի փոխհարաբերություններում, որը ցույց է տալու, թե որքան միասնական են ընդդիմադիրները, որքան ազնիվ են իշխանությունների դեմ իրենց պայքարում։ ՀՀԿ-ում էլ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ այս հարցը քննարկման ենթակա չէ․ պետք է Թագուհի Թովմասյանին առաջարկել՝ հրաժարվել պաշտոնից, եւ կանգնեցնել երկընտրանքի առջեւ՝ կա՛մ ինքնակամ հրաժարվի եւ հայտարարի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, կա՛մ խմբակցությունը պետք է որոշում կայացնի՝ նրան հեռացնելով խմբակցությունից եւ զրկելով պաշտոնից։ ՊՈՒ քարտուղար Հայկ Մամիջանյանի հետ զրուցել չհաջողվեց։ Խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին հարցրինք, թե ինչ որոշում ունեն Թովմասյանի հարցում։ «Նման հարցերով դիմեք քարտուղարին»,- ասաց նա։ Սակայն նշեց, որ, իր կարծիքով, պետք է, միանշանակ, Թովմասյանը պաշտոնից հրաժարվի։

ՀԳ․ Անցած շաբաթ ԱՄՆ դեսպանատանը հյուրընկալված քաղաքական գործիչների, մասնավորապես, ընդդիմադիրների աչքից չէր վրիպել, որ Թագուհի Թովմասյանը ողջ միջոցառման ընթացում եղել է ՔՊ-ական գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողքին։ Ի դեպ, Իշխան Զաքարյանի՝ խմբակցությունից դուրս գալու քայլն էլ էր ժամանակին վերագրվում Սուքիասյանին։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում