Քադիրովը Զելենսկիին խորհուրդ է տվել փախչել
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ուկրաինացի զինվորականներին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խորհուրդ է տվել փախչել՝ ի պատասխան Լիսիչանսկի մոտալուտ վերադարձի մասին հայտարարության։
«Զելենսկին ասում է, որ կվերցնի Լիսիչանսկը, իսկ նրա բանդան հակառակն է պնդում: Իմ խորհուրդն է ձեզ փախչել, դուք լավ եք դա անում»,- գրել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում։
Կիրակի օրը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Լիսիչանսկի գրավման մասին։