Ջոնսոնը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության հերթական խմբաքանակի մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է Ուկրաինային տրամադրվելիք հերթական օգնության մասին:
Այս մասին նա Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն տեղեկացրել է հեռախոսազրույցի ընթացքում եւ նշել՝ առաջիկա օրերին եւ շաբաթներին Ուկրաինա կմատակարարվեն 10 ինքնագնաց հրետանային կայաններ եւ զինամթերք:
Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականները «կարող են վերադարձնել Ռուսաստանի կողմից վերջերս գրավված տարածքները»։