ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Չինաստանի արտգործնախարարի հետ
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը այս շաբաթ Բալիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) արտգործնախարարների հանդիպման շրջանակում կհանդիպի Չինաստանի արտաքին գործերի նախարար Ուանգ Յիին, հաղորդել է ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ասել էր՝ քննարկվում է չինական ապրանքների մաքսատուրքերը չեղարկելու հարցը, քանի որ կորոնավիրուսի հետեւանքներով եւ համաշխարհային գնաճի պատճառով տնտեսական բախում է տեղի ունենում: Ըստ Սպիտակ տան՝ վերոնշյալի համար վերջնաժամկետ սահմանված չէ, սակայն սպասվում է, որ Բայդենը եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ելույթ կունենան առաջիկա շաբաթների ընթացքում: