Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Զոհվածի հորը ծեծողին էլ պարգևատրեց. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Դիմադրության շարժման ընթացքում ցուցարարների նկատմամբ բիրտ ու անբարյացկամ վերաբերմունքով աչքի ընկած ոստիկանները մեկը մյուսի ետեւից պարգեւատրվում են իշխանությունների կողմից։ Մենք արդեն մի քանիսի պաշտոնների բարձրացման մասին գրել ենք: Պարզվում է՝ նույնիսկ 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի հորը՝ Զավեն Մկրտչյանին ծեծի ենթարկած ոստիկանն է պարգեւատրվել եւ այն էլ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Խոսքը ՀՀ ոստիկանության զորքերի 1032 զորամասի (Դավիթաշենի) հատուկ գնդի հրամանատարի տեղակալ Սերոբ Մարգարյանի մասին է, որին Փաշինյանը մեդալ եւ պատվոգիր է շնորհել հունիսի 24-ին, երբ մասնակցում էր Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակին նվիրված միջոցառմանը։

Հունիսի 3-ին Կառավարական առանձնատների դիմաց՝ Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում տեղի ունեցած հայտնի միջադեպի ժամանակ, երբ խաղաղ ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցներ ու բիրտ ուժ կիրառվեց, ՀՀ ոստիկանության զորքերի 1032 զորամասի (Դավիթաշենի) հատուկ նշանակության ստորաբաժանման մի խումբ սեւ բերտավորներ ակնհայտ բռնի ուժ կիրառելով` բերման էին ենթարկել զոհվածի հորը։ Նրանցից ոմանք ոտքով, ոմանք բռունցքներով հարվածում էին հերոսի հոր գլխին, մարմնի տարբեր մասերին։

Հերոսի հոր ծեծին ներկա էր անգամ 1032 զորամասի գնդի հրամանատար Հովհաննես Զաքարյանը, իսկ ծեծին անմիջապես իր ակտիվ մասնակցությունն էր ցուցաբերում Զաքարյանի տեղակալը՝ Սերոբ Մարգարյանը․ տեսագրությունից երեւում է, թե ինչպես է ձեռքի մահակը նա սեղմում զոհվածի հոր գլխին։ Փաստացի, հանրության աչքի առջեւ տեղի ունեցած բարբարոսության գլխավոր դերակատարներից մեկը, ում նկատմամբ պետք է ծառայողական քննություն իրականացվեր, Փաշինյանը ցուցադրաբար մեդալ է շնորհում: Դրանով ցույց տալով, որ բոլոր այդպիսիները, որոնք պաշտպանում են իր անձը գտնվում են իր բարձր հովանու ներքո։ Ի դեպ, ոստիկանության մեր աղբյուրներն ասում են, որ թե պետը, թե տեղակալը հայտնի նիկոլականներ են, նրանց համակարգում զոմբի են ասում։

Զոհվածի հայրը` Զավեն Մկրտչյանը հունիսի 4-ին Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին պատմել էր իր նկատմամբ իրականացրած բռնության մասին. «Երբ ես ընկա այդ ոհմակի մեջ, վայրկյանական պատռեցին տղայիս նկարով շապիկը։ Զգում էի, որ վայրկյանում 10 հարված էի ստանում գլխիս։ Գլուխս իջեցրին ներքև, ու ես զգում էի, թե ինչքան հարված եմ ստանում տարբեր կողմերից, մարմնիս տարբեր մասերին։ Առանձնակի դաժանությամբ այդ հարվածների ուժգնությունը ես գլխիս վրա էի զգում։ Ասում էի՝ ես հերոսի պապա եմ, էս ի՞նչ եք անում, ասացին՝ հենց դրա համար էլ ծեծում ենք․․․ Ասացի՝ ի՞նչ եմ ես ձեզ արել, որ նման կերպ եք վարվում, պատասխանեցին՝ սո՛ւս մնա, թե չէ ձեռքերդ կջարդենք․․․»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: