Հայաստանում ծայրահեղական խմբերը չեն ցանկանում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում եւ մշտապես հարձակվում են վարչապետի տան վրա. Չավուշօղլու
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հանդես է եկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ։
Ըստ թուրքական Anadolu գործակալության՝ Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ հարաբերություններն առանց միջնորդների կարգավորել. «Հատուկ բանագնացների հանդիպումները առիթ են հանդիսանում առանց միջնորդների հաղորդակցվել։ Երկկողմ վստահությունը բարձրացնող քայլերն իրար մեջ քննարկում են»,–նշել է Չավուշօղլուն եւ շեշտել, որ միեւնույնն է Թուրքիան Հայաստանի հետ կարգավորման գործընթացը համակարգում է Ադրբեջանի հետ։
Հայաստանում ծայրահեղական խմբերը չեն ցանկանում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում եւ մշտապես հարձակվում են վարչապետի տան վրա, հայտնել է Չավուշօղլուն:
Թուրքիայի ԱԳ նախարարն առանց «Զանգեզուրի միջանցք» ասելու շեշտել է, թե պետք է կյանքի կոչվեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պայմանավորված ենթակառուցվածները։