ՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՈստիկանները կանխել են Կողբավանում ապօրինի արդյունահանումը․ ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է (տեսանյութ)Հնարավորությունը լինի, նաև Ադրբեջանից գազ կառնենք, ամեն ինչ շատ լավ է. ՍիմոնյանՀայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել
Հասարակություն

ՊՎԾ-ի հայտնաբերած խախտումներով 6 քրգործ է հարուցվել

ՀՀ պետական վերահսկողության ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են առերևույթ խախտումներ, որոնց վերաբերյալ կազմված տեղեկանքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը որոշելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է Պետական վերահսկողական ծառայությունը:

Այսպես, սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊ ընկերությունում իրականացրած մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների պահպանման, ինչպես նաև հարկային պարտավորությունների կատարման առանձին դեպքերով խախտումներ, որի արդյունքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշների հարուցվել է քրեական գործ։

«Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀՀ ՀԿ «Սվետլանա Հայրապետյան» ԱՁ-ի և «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀՀ ՀԿ «Գյումրու ԴՕՍԱԱՖ» ՍՊ ընկերության վերաբերյալ իրականացված մշտադիտարկումների արդյունքներով՝ D և E կարգերի վարորդական վկայականներ ստանալու համար անհրաժեշտ վարորդական դասընթացների ավարտական քննությունները կազմակերպելու գործընթացում հայտնաբերվել են էական խախտումներ։

Հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի հատկանիշներով։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչության կողմից ՀՀ մարզպետարաններից մեկում իրականացված ուսումնասիրության արդյունքում՝ քաղաքաշինական ոլորտի աշխատանքների հետ կապված հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որի արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 315-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի (Պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչության կողմից Աբովյան փ. 40/7 հասցեում գտնվող 54.0 քմ մակերեսով և Հալաբյան փ. 20/1 հասցեում գտնվող 462 քմ մակերեսով հողամասերի օտարման դեպքերի առթիվ իրականացված մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ նշված հողամասերն աճուրդով վաճառելու փոխարեն վաճառվել է ուղղակի վաճառքով։

Հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական դիրքի չարաշահում) 2-րդ մասի հատկանիշներով։

Ծառայությունը շարունակելու է օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների իրականացումը, իսկ դրանց արդյունքում հայտնաբերված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքներին օրենքով սահմանված կարգով տրվելու է ընթացք։