«Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. ԳեղամյանԵրևանում երթևեկությունը կսահմանափակվիԵմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքին«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին ՄարտակերտումՎեհափառի ձեռամբ օծվում է Բյուրեղավանի եկեղեցին. Փաշինյանի արշավին միացած Կոտայքի թեմի առաջնորդը ներկա չէ արարողությանը
Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը
ԱՄՆ Կոնգրեսում դժգոհ են Պենտագոնի ղեկավարիցՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 190 մլն դրամԴատվողը նաեւ ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է. «Հրապարակ»Հնդկական դրոնները հաղթել են. «Հրապարակ»
Հարգանքի տուրք է մատուցվել «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
Համայնքապետարանն օժիտ է դնում. «Հրապարակ»․
Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողը մահացել է հենց դատը շահելու օրը. մանրամասներ
Միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներՈւկրաինական բանակը հարվածներ է հասցնում Բելգորոդին. կան վիրավորներ, զոհվել է երեխաԻ՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը․ «Ժողովուրդ»
Զnhված տղաների шրյшն հոտը վերցրել էր ողջ քաղաքը. 19.09.2023. հիշում է՝ արgախgի Նանար Պողոսյանը
Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում. «Հրապարակ»ՔՊ-ական նորահայտ պատգամավոր Արաքսյա Վարդանյանը հուզված էր և դժվարությամբ էր տանում վերջին օրերի հանրային արձագանքը. «Ժողովուրդ»2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան
Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա. Գագիկ Սուրենյան
ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից. «Հրապարակ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. «Հրապարակ»Ալեն Սիմոնյանը դատարաններում հաղթում է. գրպանային դատավորներն ու ՔՊ արդարադատությունը. «Ժողովուրդ» Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ստոր hաշվեhարդարը` բոլոր ուղղություններով. «Հրապարակ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»Իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում. «Հրապարակ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել. «Ժողովուրդ»Մրցանակի իրական պատճառն այլ է. «Հրապարակ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարը
Քաղաքականություն

Իսկ ի՞նչ են մտածում իսկապես ընդդիմադիր գործիչները։ Մի՞թե նորից մտածում եք, թե «կրելու եք. Ավետիք Իշխանյան

Կարծես թե Հայաստանում թևածում է հերթական՝ թվով երրորդ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ուրվականը։ Այդ են վկայում ԲՀԿ-ի կողմից սկսված կազմակերպչական գործընթացները,մարդ-կուսակցությունների հետ վարչապետ կոչեցյալի հանդիպումից հետո, չկայացած եվրոռեժիսորի մտավարժանքները։ Կարծում եմ, այդ մասին են վկայում նաև որոշ ընդդիմադիր պատգամավորների մանդատներից հրաժարականները։ Մյուս կողմից, իսկապես առկա է խորհրդարանական ճգնաժամ, որն ընդամենը ձևականորեն չի գոհացնում վարչապետ կոչեցյալին։ Իհարկե, նա ԱԺ-ում ունի հպատակ, կոճակ սեղմող մեծամասնություն, բայց դե «ժողովրդավարությունը» պահանջում է ունենալ նաև ընդդիմություն, ցանկալի է՝ «կառուցողական»։

Փորձենք հետհայացք գցել անցած հարյուրամյակի Հայաստանի բոլոր ընտրություններին, մինչ այդ ներկայացնելով, թե իրականում ինչ է նշանակում ժողովրդավարությունը։

Ժողովրդավարությունը, որպես կառավարման ձև, համարվում է ամենաառաջադիմականը։ Դասական իմաստով ժողովրդավարությունը համարվում է որպես ժողովրդի կողմից ընտրված իշխանություն։ Ժամանակակից, եվրոպական ժողովրդավարությունն էականորեն տարբերվում է դասականից։ Այն ենթադրում է ոչ միայն ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, այլև օրենքի գերակայություն, այն է՝ գործադիր իշխանությունից անկախ դատաիրավական համակարգ, որն էլ, իր հերթին, համապատասխան օրենսդրության դեպքում, ապահովում է մարդու իրավունքների պաշտպանությունը։

Ավելին, առանց, երկրորդ, իսկ իմ համոզմամբ՝ իրականում առաջին բաղադրիչի բացակայության պայմաններում, բացառվում է նաև ազատ, արդար, թափանցիկ և այլն, ընտրությունների արդարությունը։

Այս տեսակետից, ինչպիսի՞ն է Հայաստանը՝ օրենսդրությամբ վարչապետին կից ԱԱԾ, ոստիկանություն, քննչական մարմիններ, դե ֆակտո վարչապետին կից դատախազություն, ՍԴ, ԲԴԽ, դատավորների մեծամասնություն։ Այս պարագայում խոսել ժողովրդավարության մասին՝ առնվազն անհեթեթություն է։ Եթե գործող իշխանությունը կիրառելով իր բազմատեսակ և բազմաթիվ ընտրախախտումները՝ վարչական ռեսուրս, ընտրակաշառք, ահաբեկումներ, զինված ուժերի բազմատեղամասային, ուղղորդված քվեարկություններ, կեղծ անձնագրեր և այլևայլ խախտումներ, ո՞վ կամ պետական ո՞ր կառույցը պետք է արձագանքի, բռնի կեղծարարի ձեռքը։ Կարծում եմ՝ պատասխանն ու հետևություններն ակնհայտ են։

Այժմ մի պահ «մոռանանք» Հայաստանը դիտարկել՝ որպես իրավական պետություն, այլ դիտարկենք 1918թ․ սկսած Հայաստանում կայացած բոլոր ընտրությունները և դրանց արդյունքները։

1918թ․ Հայաստանի Առաջին անկախ Հանրապետության խորհրդարանը բազմակուսակցական էր։ Այն կազմավորվել էր ոչ թե ընտրությունների արդյունքում, այլ միջկուսակցական համաձայնությունների։ 1919թ․ Հայաստանի ողջ պատմության ընթացքում անցկացվեցին առաջին խորհրդարանական ընտրությունները։ Ի դեպ, ընտրական օրենքը շատ առաջադիմական էր։ Այն հնարավորություն էր ընձեռում ընտրություններին մասնակցել կանանց, փախստականներին, այն դեպքում, երբ եվրոպական շատ երկրներում այդ նորմերը չէին գործում։

Եվ ի՞նչ․․․ Քանի որ պետական ողջ լծակները գտնվում էին ՀՅԴ-ի ձեռքին, ընտրությունները տվեցին «ցանկալի» արդյունք՝ 80 պատգամավորական մանդատներից 72-ը բաժին հասան ՀՅԴ-ին։

Ընտրություններ կոչվածն անցել է մթերակաշառքով, երկրապահների, ներեցեք՝ մաուզերիստների կողմից ահաբեկումներով։

Թե ինչպիսին էին Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդի ընտրությունները, կարծում եմ, չարժե անդրադառնալ։ Այդ ընտրությունները, որոնց արդյունքում ձևավորվում էին ԳԽ կուսակցականների և անկուսակցականների անխախտ դաշինքներ, տևեց մինչև 1988թ․։

1988թ․ սկսված արցախյան համաժողովրդական շարժումը Հայաստանում ստեղծեց երկիշխանություն, և ԳԽ թափուր տեղերում, ժողովրդի հուժկու ճնշման տակ պատգամավորներ ընտրվեցին Աշոտ Մանուչարյանը, Ռաֆայել Ղազարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և Խաչիկ Ստամբոլցյանը։

Արդեն 1990թ․ հերթական ԳԽ ընտրություններն էին։ Իշխանությունը դե յուրե դեռևս գտնվում էր ՀԿԿ-ի ձեռքին։ Չխոսենք այդ ընտրությունների օրինականության մասին։ Այն ժամանակվա ԿԸՀ փոխնախագահ, հանգուցյալ Ջեմմա Հասրաթյանը պատմում էր ահավոր ճնշումների և խախտումների մասին։ Ինչևէ, ընտրությունների արդյունքում մեծամասնություն ստացավ ՀԿԿ-ն։

Այսինքն, դե յուրե ընտրությունների արդյունքում հաղթեց ՀԿԿ-ն։ Բայց քանի որ առկա է համաժողովրդական ահռելի ճնշում, այն ժամանակվա դասական ՀԿԿ-ական գործիչները, ինչպիսին էր Վիգեն Խաչատրյանը, ժամանակին կողմնորոշվեցին, և Հայաստանում առաջին անգամ ընտրություններով, շեշտեմ՝ ոչ ընտրությունների արդյունքներով, կատարվեց իշխանափոխություն։

Արդեն 1995թ․ հուլիսի 5-ին վերջնականապես ոչնչացվեց ընտրություններ և հանրաքվե կոչվող միջոցառումների իմաստը։ Էլ լցոնումներ, էլ քվեատուփերի առևանգումներ, էլ երկրապահների կողմից ահաբեկումներ, ծեծ ու ջարդ, էլ արձանագրությունների կեղծումներ, էլ որն ասեմ, էլ որը։

Եվ այս ազգային, գեղեցիկ ավանդույթը շարունակվեց մինչև 2021թ․։

Հիշեցնեմ, որ Հայաստանում երկու անգամ՝ 1998 և 2018 թթ․, տեղի է ունեցել իշխանափոխություն, առաջին անգամ՝ ներքին հեղաշրջման, երկրորդ անգամ՝ արտաքին, բառի լայն իմաստով, արդյունքում։

Այսպիսով և պատմական փորձը, և մեր, ինչպես ասում են՝ մենթալիտետը, որևէ, նույնիսկ չնչին հույսեր չեն տալիս ընտրություններով իշխանափոխություն իրականացնելու համար։ Եթե այս բոլորին ավելացնենք, որ նույնիսկ 2020թ․ խայտառակ պարտությունից, հայրենիքի կորստից հետո, 2021թ․ «ընտրությունների» միջոցով իշխանափոխություն տեղի չունեցավ, ամեն ինչ ընկնում է իր տեղը։

Արդ, եթե իսկապես վարչապետ կոչեցյալը գնում է հերթական արտահերթ «ընտրությունների», ի՞նչ սպասել արդյունքներից։ Նախ, ի տարբերություն Հայաստանի նախորդ բոլոր ղեկավարների, այսօրվանը չունի որևէ «կարմիր գիծ», նա պատրաստ է ամեն ինչ զոհաբերելու, այդ թվում՝ հայրենիքը, հանուն անձնական իշխանության։ Եվ մի՞թե պարզ չի, որ եթե նա 100%-ով համոզված չլինի, որ մնալու է իշխանության ղեկին, ոչ մի դեպքում չի գնա արտահերթի, ինչպես 2021թ․։ Եվ որքան էլ Հայաստանում անցկացվեն սոցիոլոգիական ամենաճշգրիտ հարցումներ, որոնց արդյունքում, դիցուք, վարչապետ կոչեցյալի վարկանիշը 0-ական է, այն ոչինչ չի նշանակի, և «ընտրությունների» արդյունքում նա կստանա ավելի քան 60%-անոց արդյունք։

Ուստի, սպասվելիք «ընտրությունների» արդյունքում, կունենանք նույն, գուցե ավելի մեծ տոկոսով վարչապետական կոճակներ, գումարած ԲՀԿ և մարդ-կուսակցություններից կազմված երրորդ՝ «Մուտք» խմբակցություն։ Ի դեպ, երկու ապագա «ընդդիմադիր» խմբակցությունների ցուցակները կկազմի անձամբ վարչապետ կոչեցյալը։ ԲՀԿ-ին թույլ կտրվի կիրառել բոլոր ֆինանսա-«կազմակերպչական» լծակները, իսկ «Մուտքը» կներմուծվի, վարչապետ կոչեցյալի հրահանգով, ինչպես 2018թ․ «Լուսավոր Հայաստանը», դրանցով իսկ երկուսին էլ կպահի «վզներին դրած» վիճակում։ «Ընտրություններում» «անաչառ» դիտորդություն կիրականացնեն քաղհասարակության ներկայացուցիչները՝ դրանք համարելով «ազատ, թափանցիկ, ժողովրդավարական։ Չէ՞ որ նրանք Արցախի և «Զանգեզուրի միջանցքի» հանձնման կողմնակիցներ են։ Բնականաբար, «ընդդիմադիր» գործիչները ժամանակ առ ժամանակ պրոֆիլակտիկ ծեծեր կուտեն, երբեմն կդիմեն գրպանային ՍԴ, չէ՞ որ պետք է ապահովել ժողովրդավարական շղարշը։

Իսկ ի՞նչ են մտածում իսկապես ընդդիմադիր գործիչները։ Մի՞թե նորից մտածում եք, թե «կրելու եք»։ Եթե, ինչպես 2021թ․ նորից մասնակցեք վարչապետ կոչեցյալի կազմակերպած «ընտրություններ» միջոցառմանը, ապա դուք նույնպես պատասխանատու կլինեք ինչպես «Զանգեզուրի միջանցքի», այնպես էլ հետագա կորուստների համար։ Սակայն, կարծում եմ, ինչպես նախկինում, այս անգամ էլ բոլոր քաղաքական ուժերը կմասնակցեն սպասվելիք ֆարսին, բերելով հետևյալ «փաստարկները»․ «է, եթե չմասնակցենք, մեկ է, մյուսները կմասնակցեն, բա թողնենք նրա՞նց, դառնալով պատգամավոր՝ լրացուցիչ լծակ կունենանք, և այլն»։