Բուլղարիայից ռուս դիվանագետների արտաքսման իրավիճակում բուլղարացի գործընկերներին ՌԴ-ն փոխադարձաբար կպատասխանի. Լավրով
Բուլղարիայից ռուս դիվանագետների արտաքսման իրավիճակում Ռուսաստանը փոխադարձաբար կպատասխանի բուլղարացի գործընկերներին, Վենեսուելայի ԱԳ նախարար Կառլոս Ֆարիայի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչ վերաբերում է երկրագնդի փաստացի վիճակին, այսպես ասած, այն մարդկանց, ում Բուլղարիան ապօրինաբար արտաքսել է, հայտարարել է «պերսոնա նոն գրատա», նրանք, նրանցից շատերը, ապահովել են մեր դիվանագիտական առաքելությունների կենսագործունեությունը։ Այժմ այս դեպքից հետո, բոլորովին անօրինական, ըստ [ՌԴ] ԱԳՆ-ի, դեսպանատունը չի կարողանում նորմալ աշխատել։ Բնականաբար, մենք փոխադարձաբար կպատասխանենք մեր բուլղարացի գործընկերներին»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարն ոը ընդգծել՝Բուլղարիայից ռուս դիվանագետների արտաքսումը Բուլղարիայի վարչապետի պաշտոնակատար Կիրիլ Պետկովի կողմից ձեռնարկված անկախ քայլ չէ։ «Այստեղ մեկնաբանությունը, իմ կարծիքով, ակնհայտ է։ Սա վարչապետի պաշտոնակատարի ինքնուրույն որոշում չէ, որը բացարձակ բաց, միանշանակ պրոամերիկյան կողմնորոշում ունի, պատրաստ է կատարել իր ինքնիշխանի ցանկացած ցանկություն, ասել է նա»։
Հիշեցնենք՝ հունիսի 28-ին Բուլղարիայի ղեկավարությունը որոշում է կայացրել երկրից վտարել 70 ռուս դիվանագետների եւ ՌԴ դիվանագիտական գերատեսչությունների տեխնիկական անձնակազմին, այդ թվում՝ խորհրդական-դեսպանորդ Ֆիլիպ Վոսկրեսենսկիին, ինչպես նաեւ Վառնայում եւ Ռուսեում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսներ Վլադիմիր Կլիմանովին եւ Անդրեյ Գրոմովին, Ռուսական մշակութային եւ տեղեկատվական կենտրոնի տնօրեն Յուրի Մակուշինին եւ ուրիշների, որոնք «պերսոնա նոն գրատա» են հայտարարվել։