Շառլ Միշելն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է հայ-ադրբեջանական երկխոսության բրյուսելյան օրակարգի բոլոր հարցերը: Այս մասին նա տեղեկացրել է իր թվիթթերի էջում:
Շառլ Միշելն ընդգծել է, որ ԵՄ-ի համար կարևոր է կայուն, ապահով և խաղաղ Հարավային Կովկասը:
«Մենք կշարունակենք աջակցությունն ուղղված մարդասիրական, կապի և սահմանային խնդիրների լուծմանը, ինչպես նաև ապագա խաղաղության համաձայնագրին»,- գրել է նա: