ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունները կստորագրվեն վաղը
ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունները կստորագրվեն հուլիսի 5-ին, երկրները դաշինքին կմիանան ՆԱՏՕ-ի բոլոր 30 անդամների կողմից այդ փաստաթղթերի վավերացումից հետո, հայտնում է դաշինքի շտաբը։
«Դաշնակիցները հուլիսի 5-ին կստորագրեն Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ անդամակցության արձանագրությունները»,- ասված է հաղորդագրությունում։