Լարված իրավիճակ թուրք-սիրիական սահմանին. Թուրքիան շարունակում է զորքեր կուտակել
Սիրիայի հյուսիսում սահմանամերձ շրջաններից ստացված վերջին լուրերի համաձայն՝ Թուրքիան կրկին սկսել է ռազմական ուժեր կենտրոնացնել Թել Ռիֆաթ և Մանբիջ շրջաններում՝ քրդերի դեմ:
Ընդդիմադիր «Սիրիայի ազգային բանակի» հազարավոր մարտիկներ թուրքական բանակի վերահսկողության տակ գտնվող Ազեզ բնակավայրից տեղափոխվել են առաջնագիծ՝ Թել Ռիֆաթի ուղղությամբ։ Ahaber-ի տեսահաղորդագրության մեջ երևում է մի քանի հարյուր ջիպերից և պիկապ բեռնատարներից բաղկացած շարասյունը՝ Թուրքիայի կողմից աջակցվող ընդդիմադիր զինված ուժերի զինվորներով:
Անկարային կից Ahaber հեռուստաալիքը նշում է, որ թուրքական բանակը ցանկացած պահի կարող է հինգերորդ ռազմական գործողությունը սկսել Քրդական աշխատավորական կուսակցության դեմ Սիրիայի հյուսիսում։ Հաղորդվում է, որ Թուրքիայի զինված ուժերը երեկ երեկոյան լրացուցիչ ուժեր ու տեխնիկա են կենտրոնացրել Թել Ռիֆաթի ուղղությամբ։