Ռուսաստանը չեղարկել է Ղրղըզստանի 47 հազար քաղաքացիների մուտքի արգելքը
Ռուսաստանը, ինչպես գրում է «Կոմերսանտ»-ը, չեղարկել է Ղրղըզստանի 47 հազար քաղաքացիների մուտքի արգելքը:
ՈրոշումԸ կայացվել Ռուսաստանի եւ Ղրղզըստանի միջեւ մայիսին կայացած բարձր մակարդակի բանակցություններից հետո։ Ղրղըզստանի մոտ 35 հազար քաղաքացիներ շարունակում են մնալ այն անձանց ցուցակում, որոնց արգելված է մուտք գործել Ռուսաստան։
2021 թվականին Ղրղըզստանի մի քանի քաղաքացիներ Մոսկվայում մասնակցել են միգրանտների զանգվածային ծեծկռտուքին, որից հետո ՌԴ ՆԳՆ-ն խոստացել է Ռուսաստանից արտաքսել զանգվածային ծեծկռտուքի մասնակիցներին, իսկ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր՝ նման այցելուները ողջունելի չեն։