Եվրոպացիների ու ուկրաինացիների «բուռն սիրավեպը» մոտենում է ավարտին. Մեդվեդև
Եվրոպացիների ու ուկրաինացիների «բուռն սիրավեպը» մոտենում է ավարտին: Ըստ ՏԱՍՍ գործակալության՝ նման կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
«Եվրոպացիների և ուկրաինացիների միջև բուռն սիրավեպը կարծես թե մոտենում է ավարտին: Կատաղած լեհերը հիշել են իրենց կատաղի ազգայնականությունը: Նրանք իրենց երկրում բնակություն հաստատած գրեթե չորս միլիոն ուկրաինացիներին բարձրաձայն հիշեցնում են, որ իրենք Լեհաստանում են»,- ասել է նա։
Ըստ Մեդվեդևի՝ «նման գործընթացներ են ընթանում եվրոպական այլ երկրներում ևս, որոնք սիրային խաղեր են սկսել Կիևի հետ»։
«Հասկանալի է: Այն, ինչ պահանջվում էր ապացուցել. ուկրաինոֆիլիայից մինչև ուկրաինաֆոբիա մեկ քայլ է: Ի վերջո, խամրող զգացմունքները չեն կարող կրկին բորբոքվել»,- բացատրել է Մեդվեդևը: