Սիրիա է ժամանել Իրանի ԱԳ նախարարը
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը այսօր ժամանել է Սիրիրայի մայրաքաղաք Դամասկոս։
«Իմ այցի հիմնական նպատակը տարածաշրջանում Սիրիայի և Թուրքիայի միջև խաղաղության հաստատումն է։ Այս երկու երկրների հետ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևոր հարաբերություններ է հաստատել։ Թուրքիա իմ այցելությանն ընդառաջ անհրաժեշտ է քննարկումներ անցկացնել Սիրիայի իշխանությունների հետ», - ասել է Իրանի արտաքին գործերի նախարարն ու ավելացրել՝ տարածաշրջանում տեղի են ունենում իրադարձություններ և Իրանը պետք է կառուցողական դերակատարում ունենա տարածաշրջանում, կարողանա կանխել նոր ճգնաժամերը։ Ամիր Աբդոլլահիանը նաև ընդգծել է՝ Դամասկոս այցի շրջանակներում նախատեսված է սիրիական իշխանությունների հետ տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր քննարկել։