Թուրքիայում զոհվածների և վիրավորների թվում գերմանացիներ կան
Ստամբուլի պայթյունի հետ կապված առաջին պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հաղորդում է sondakika.com կայքը:
Անկարայում անցկացվող աշխարհի բոլոր երկրների թուրք դեսպանների ամենամյա ժողովին մասնակցող Էրդողանը ճաշի ընթացքում խոսել է տեղի ունեցած խոշոր պայթյունի մասին:
«Ինձ տեղեկացրել են, որ հետաքննության նախնական տվյալներով պայթյունն իրականացվել է արմատներով սիրիացի ահաբեկչի կողմից: 10 հոգի զոհ և մոտ 15 վիրավոր ունենք: Նրանց մեջ կան նաև զբոսաշրջիկներ, որոնց մի մասը Գերմանիայի քաղաքացիներ են: Ահաբեկչությունը փորձում է թուլացնել Թուրքիան, սակայն դա չի հաջողվի: Մենք հավասարապես պայքարելու ենք ԻՊ-ի, PKK-ի և մյուս բոլոր ահաբեկչական խմբավորումների դեմ»,- հայտարարել է Էրդողանը: