Պայթյուններ են տեղի ունեցել Թեհրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կենտրոնակայանում
Հուլիսի լույս 2-ի գիշերը Թեհրանում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կենտրոնակայանում տեղի է ունեցել առնվազն երկու պայթյուն, հաղորդում է իրանական ընդդիմադիր Iran International կայքը։
Սոցիալական ցանցերում շրջանառվող տեսանյութում երևում է, որ ուժեղ պայթյունի ձայն է լսվում, ինչպես նաև կրակի ու սև ծխի ամպ է բարձրանում շտաբից:
Միջադեպի պատասխանատվությունը ստանձնել է Իրանի մոջահեդների ընդդիմադիր ժողովրդական կազմակերպությունը։