ՌԴ պաշտպանության նախարարությունը խոսել է Ուկրաինայի զգալի կորուստների մասին
Ուկրաինական բանակը զգալի կորուստներ է կրում բոլոր ուղղություններով, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։
Մասնավորապես, Դոնբասի Վերխնեկամենկայի և Զոլոտարևկայի շրջաններում 10-րդ գրոհային և 72-րդ մեքենայացված բրիգադների երեք գումարտակներ մեկ օրում կորցրել են անձնակազմի կեսից ավելին։
Արտեմովսկի շրջանում Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ոչնչացրել են մինչև 120 զինվորական և 15 միավոր տեխնիկա։
Նիկոլաևի շրջանում ոչնչացվել են Ուկրաինայի զինված ուժերի հինգ հրամանատարական կետեր, Զապորոժյեի շրջանում՝ զինամթերքով երեք պահեստ։