Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Նիկոլի «կոմպրոմատը» Աննայի վրա...

«Հրապարակ»-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանը երբ որևէ մեկին պաշտոն է տալիս ընդամենը մտածել է պետք՝ ինչպե՞ս է բռնել նոր զոհին։ Նա իր բոլոր պաշտոնյաների հետ կապված ունի «կոմպրոմատներ»։ Այսինքն տիրապետում է տվյալ պաշտոնյայի, մարդու հեղինակության, վարկանիշի անկմանը բերող տեղեկությունների։ Այսինքն մինչև պաշտոն տալը տվյալ անձին գցում է սարդոստայնի մեջ և սարդոստայնից դուրս գալու միակ ելքը մնում է ընդունել նրա առաջարկած պաշտոնը, որի տերը լինելու է Նիկոլ Փաշինյանը։ Հենց դա է պատճառը, որ նրա նշանակած պաշտոնյաները չեն կարող դուրս գալ կամ ընդդիմանալ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականներին։ Կատարում են անխոս, ինչպես զոհը կկատարի դահիճի հրամանը։ Վարչապետի մոտիկ շրջապատից իրազեկել են, որ իր նշանակած բոլոր պաշտոնյաների վրա վարչապետը կոմպրոմատ ունի և «չեն կարող պլստալ»։

2019 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա` պարզվել է, որ 2013-2014թթ. ընթացքում Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի պաշտոնատար անձինք, ծառայողական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ձեռնարկել են առերեւույթ ապօրինի ներգործության միջոցներ՝ վարչական շրջանում գործող «Խութ» բարեգործական հիմնադրամին քաղաքացիների կողմից գումարներ տրամադրելու ուղղությամբ: Մասնավորապես, նշված տարիներին Ավան վարչական շրջանի քաղաքաշինության եւ հողոգտագործման բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած անձը նույն վարչական շրջանում անհատական տների շինարարության իրականացման թույլտվություն տրամադրելու համար քաղաքացիներին պարտադրել է գումարներ փոխանցել նաեւ նշված բարեգործական հիմնադրամի հաշվեհամարին եւ ներկայացնել փոխանցումը հավաստող անդորրագիրը:

Հակառակ դեպքում նա սպառնացել է չտրամադրել շինարարության իրականացման թույլտվություն: Արդյունքում, տվյալ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետեւանքով քաղաքացիներին պատճառվել է գույքային էական վնաս, ինչպես նաեւ այդ գործողությունների հետեւանքով հեղինակազրկվել է պետության բարի համբավը:

Նախաքննություն իրականացնելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: Եվ, ահա, իրավապահները պարզել են, որ «Խութ» բարեգործական հիմնադրամի տնօրենը ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանի հայրն է` Կարեն Վարդապետյանը:

Ուրիշ բան պե՞տք է ավելացնել։ Զոհն իր ոտ ու ձեռով հայտնվել է Նիկոլ Փաշինյանի թակարդում։ Այդ ժամանակ Աննա Վարդապետյանը արդարադատության փոխնախարար էր, լուռումունջ հրաժարական տվեց, որպեսզի նրա անունը չշահարկվի, թե օգնում է հորը խուսափելու ենթադրյալ պատասխանատվությունից: Հենց այդ ժամանակ էր Նիկոլ Փաշինյանը իր գլխավոր դատախազը գտել։

Զուտ փաստ եմ ներկայացրել, որոշեք՝ կա՞ կոմպրոմատ։ Աննա Վարդազարյանը կարո՞ղ է ինքնուրույն որոշում կայացնել։ Կայացնելու դեպքում ի՞նչ է սպասվում նրա։

Սոցիալական ցանցում շրջանառվում է, որ Աննան 17 տարեկան հասակում՝ 2003 թվականի սեպտեմբերից մինչեւ 2005 թվականի մայիսը աշխատել որպես Ավան համայնքի ղեկավարի խորհրդական։ Ինչպե՞ս է հաջողացրել։ Այդ հարցն էլ պարզաբանվեց։ Նրա հայրը օգտագործել է իր պաշտոնը՝ 17- ամյա դստերը տեղավորելու այդ պաշտոնում։