Լեհաստանում կարծում են, որ ռուսական բանակի հաջորդ թիրախը կլինի Կալինինգրադը
Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի նախկին ղեկավար, գեներալ Ստանիսլավ Կոզեյը Ռուսաստանի հաջորդ թիրախն անվանել է Կալինինգրադը:Նա մտավախություն է հայտնել, որ դա կլինի Կալինինգրադի հետ ցամաքային կապի հաստատումը Սուվալկիի եզրով` 100 կիլոմետրանոց լեհական հողատարածք Սուվալկի քաղաքի մոտ, որը գտնվում է Բելառուսի և Կալինինգրադի շրջանի միջև, գրում է լեհական Dzennik Polski թերթը:
Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի նախկին ղեկավարը հիշեցրել է, որ այն պահին, երբ Շվեդիան և Ֆինլանդիան միանում են ՆԱՏՕ-ին, Կալինինգրադը հատկապես կարևոր ռազմավարական բազա է Ռուսաստանի համար և միևնույն ժամանակ մեկուսացված։
«Ես այսօր հստակ որոշում չեմ տեսնում, թե ով կհաղթի՝ Ռուսաստանը, թե Ուկրաինան: Ես խոսում եմ հաղթանակի մասին ռազմական իմաստով: Քաղաքական և ռազմավարական մակարդակով Ռուսաստանը պարտվում է այս պատերազմում»:-ասել էնա: