Քյոլնի ոստիկանությունն Ամանորի նախօրեի հարձակումների վերաբերյալ 300 բողոք է ստացել
Գերմանիայի Քյոլն քաղաքի ոստիկանությունն Ամանորի նախօրեի հարձակումների վերաբերյալ 300 բողոք է ստացել:
Դատախազությունը ներկայումս հետաքննում է 12 կասկածյալների դեպքը, որոնցից 5-ը Հյուսիսային Աֆրիկայից են: Նրանք գտնվում են ճաղերի ետևում: Իրավախախտումների վերաբերյալ բողոքների թիվը, որոնք Ամանորի նախօրեին կատարել են փախստականները Քյոլնի կենտրոնում, աճում է: Այս մասին տեղեկացնում է TASS-ը:
Նրանք մեղադրվում են անձնական սեփականության դեմ հանցագործությունների կատարման համար, մասնավորապես` գողություններ, սակայն ոչ սեռական ոտնձգություններ:
Քյոլնում մոտ 1000 երիտասարդ, հիմնականում արաբական և հյուսիսաֆիկյան արտաքին ունեցող` Ամանորին հավաքվել էին Քյոլնի տաճարի և կայարանի մոտ: Հետո բաժանվել էին ավելի փոքր խմբերի ու հարձակվել կանանց վրա: Համանման դեպքեր տեղի էին ունեցել նաև Գերմանիայի այլ քաղաքներում: