Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Մենք նորից կբերենք վիրավորանքի և զրպարտության քրեականացման օրենքը, եւ այն կշարունակի գործել. Լուսինե Բադալյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տեղական և միջազգային փորձագետների տեւական քննադատությունից հետո կառավարությունը որոշեց հրաժարվել ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվությունից, եւ այդ մասին օրեր առաջ հայտարարեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Ֆեյսբուքում գրելով. «Ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվությունը նախատեսվել էր հասարակության խոր բեւեռացման պայմաններում առանձին խմբերի եւ անհատների խայտառակ անընդունելի վարքագիծը զսպելու նպատակով: Հուլիսի 1-ից արդեն քրեական նոր օրենսգրքում չի գործի դեռ մեկ տարի առաջ ընդունված դրույթը»։ Այսինքն՝ ծանր, ոչ ծանր վիրավորանքի եւ տարբեր զրպարտությունների համար կշարունակեն գործել Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթները՝ մինչեւ 3 միլիոն դրամի տուգանքի չափով։ Սակայն այստեղ մի կարեւոր նրբություն կա. Քաղօրենսգրքով տուժողը պետք է դիմի դատարան եւ ապացուցի, որ իրեն վիրավորել են, իսկ Քրեական օրենսգրքով՝ տուժողների փոխարեն, ասենք՝ Նիկոլ Փաշինյանի փոխարեն, «տուժողի» դերում էին հանդես գալիս քննիչներն ու դատախազները, եւ տուժողի բողոքի կարիքը չկար։

Հիշեցնենք, որ դեռեւս 2010-ից էին ապաքրեականացվել վիրավորանքի եւ զրպարտության դրույթները, սակայն անցած գումարման խորհրդարանը քրեականացրեց վիրավորանքն ու զրպարտությունը։ Այդ նախագիծը, որը մեկ տարուց ավելի կարճ կյանք ունեցավ, եւ պարզվեց, որ հակաօրինական է ու հակադեմոկրատական, հեղինակել էին մոտ մեկ տասնյակ իմքայլական կարկառուն պատգամավորներ՝ Վլադիմիր Վարդանյանը, Աննա Կարապետյանը, Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը, Արփի Դավոյանը, Գեւորգ Պապոյանը, Վահագն Հովակիմյանը, Կորյուն Մկրտչյանը, Անդրանիկ Քոչարյանը։ Տարեսկզբին նույնիսկ ԵԽԽՎ-ն էր հորդորել Հայաստանի իշխանություններին՝ վերացնել «ծանր վիրավորանքը»։ Հիմա, երբ օրենքը հետողորմյա է արվել, ի՞ նչ զգացողություններ ունեն իշխանական այս պատգամավորները, որոնք գրեթե օրենք չեն գրում, իսկ երբ գրում են, ահա՝ այսպիսի օրապակաս օրենքներ են ստացվում։ Նախագծի հեղինակներից քչերը ցանկացան խոսել այս մասին։ Նրանցից ոմանք գուցե անգամ տեղյակ էլ չեն, թե ինչ օրենսդրական նախաձեռնության տակ են իրենց անունները գրել։ Նարեկ Զեյնալյանը, օրինակ, իրենց սխալը գնահատելու փոխարեն, որոշեց, որ մեր հարցադրումն է սխալ, չպետք է հարցնեինք՝ գիտակցվա՞ծ եք հակաօրինական փոփոխության գնացել ու ի՞ նչ նպատակով։ Զրուցեցինք Լուսինե Բադալյանի հետ, ով պնդեց, որ իրենց ընդունած փոփոխությունից չեն հրաժարվել, պարզապես նոր Քրեական օրենսգրում այդ դրույթը տեղ չի գտել, բայց իրենք անպայման նորից անդրադառնալու են հարցին։ Ասաց, որ վիրավորանքն ու զրպարտությունը ոչ թե ապաքրեականացվել են, այլ հուլիսի 1-ից գործելու է նոր Քրեական օրենսգիրքը, որում չկա այդ դրույթը, ինչպես չկար նախկինում, «մենք նորից կբերենք այդ օրենքը, եւ ինքը կշարունակի գործել»։

- Այսինքն՝ նորից պատրաստվում եք փոխե՞լ Քրօրենսգրքի այդ հոդվածը, բայց չէ՞ որ արդարադատության նախարարը հայտարարեց, ու ԵԽԽՎ-ն էլ ավելի վաղ էր կոչ արել, որ դա հակասում է միջազգային կոնվենցիաներին։

- Մենք գիտենք այդ մասին, անընդմեջ քննարկումների մեջ ենք։ Պիտի հասկանանք, որ ամեն երկիր ունի իր յուրահատկությունները, եւ եթե մեր նպատակն է՝ հասնել նրան, որ մեր երկրում ատելության խոսքը տեղ չպետք է ունենա, ինչը որ նույն՝ Վենետիկի հանձնաժողովի, ԵԽԽՎ-ի, ԵՄ-ի առաջնահերթությունն է։ Ամեն երկիր իր գործիքակազմն է դրա համար կիրառում։ Ես գտնում եմ, որ դա, ցավոք սրտի, այս պահին աշխատող գործիքակազմ է, եւ մեծ հույսեր ունեմ, որ ժամանակի ընթացքում դրա կարիքը չի լինի։

- Արդարադատության նախարարն անձամբ հայտարարեց, որ ընդառաջ են գնացել քննադատություններին, հիմա ստացվում է, որ ձեր կարծիքը հաշվի չե՞ ն առել։

- Մենք շարունակելու ենք քննարկումները, եւ պետք է հաշվի առնել այն իրավիճակը, որում ապրում ենք։ Եթե մենք կարողանում ենք ՀՀ քաղաքացիներին ատելության խոսքից պաշտպանել առանց այդ օրենքի, դրա կարիքը չի լինի, եթե տեսնենք, որ, այնուամենայնիվ, պաշտպանության կարիք կա, նորից կբերենք։

- Անկախ այն հանգամանքի՞ց, որ դա հակասում է միջազգային կոնվենցիաներին, ժողովրդավարությանը։

- Ինչպես որ արվել է նախորդ անգամ, մեզ համար մեր քաղաքացիների հարցն է կարեւոր։

- Մեկ տարի այդ նորմը գործեց, ո՞ր քաղաքացիներն են դրանով պաշտպանվել, դա բացառապես Փիկոլ Փաշինյանի պաշտպանության համար է օգտագործվել, քրեական բոլոր գործերը հարուցվել են նրան վիրավորելու համար։

- Մասնագետները պետք է վերլուծեն ու վիճակագրություն ցույց տան, բայց ակնհայտ է, որ տոտալ, համատարած հայհոյանքներն ու սպառնալիքները որոշակիորեն թուլացել են, եւ փորձը ցույց է տալիս, որ գործիքակազմը կիրառելի է, կիրառելի է բոլորի համար, պաշտպանում է բոլորին։ Դա բացարձակապես Նիկոլ Փաշինյանի համար չէ, ես ծանոթ եմ բազմաթիվ քրեական գործերի, որոնք ուղղակի սովորական քաղաքացիների դիմումների վրա են եղել։

- Արդարադատության նախարարության հետ այս հարցով քննարկումունեցե՞լեք,իրենք գիտե՞ ն, որ նման մտադրություն ունեք՝ նորից քրեականացնելու։

- Ես չեմ ասում, որ պարտադիր փոխելու ենք, ասում եմ՝ պարտադիր քննարկվելու է, թե, ի վերջո, ինչպես կորոշվի, կտեսնեք»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։