Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

«Ո՞ւմ առաջադրեին, ասեք մեկին, որն իմ չափ փորձ ունի կամ ինձնից հարմար էր այս պաշտոնում». Սեդա Սաֆարյանը՝ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրվելու մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ստեփան Սաֆարյանի քրոջը` փաստաբան Սեդա Սաֆարյանին, իշխանությունն առաջադրել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու: Նա կառավարության նիստում հայտարարեց, որ իշխանություններն իրեն ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու համար չեն զղջա՝ ինքը կարդարացնի նրանց հույսերը: Թե ինչ նկատի ունի տիկին Սաֆարյանը եւ, վերջապես, ինչպես է պատկերացնում իր աշխատանքը Սահմանադրական դատարանում՝ չունենալով դատավորի մասնագիտական փորձ, փորձեցինք պարզել հենց Սեդա Սաֆարյանից:

- Տիկին Սաֆարյան, Ձեզ առաջադրեցին որպես ՍԴ դատավորի թեկնածու: Դա համացանցում բուռն քննարկումների առիթ է դարձել: Հասարակության մի զգալի զանգվածին այս որոշումը դուր չի եկել, ի՞նչն է պատճառը:

- Դե հենց էդպես էլ թող իրար հետ քննարկեն, ինչ ուզում են՝ անեն... Ինչ առողջ միտք էլ հնչի, մեկ է՝ պետք է քննադատեն ոմանք:

- Դուք չունեք դատավորի մասնագիտական փորձ, փաստաբան եք եղել: Հիմա Ձեր աշխատանքը Սահմանադրական դատարանում ինչպե՞ս եք պատկերացնում: Չի՞ խանգարի փորձի պակասը:

- Ոչ, բացարձակ չի խանգարի:

- Նշեցիք, որ իշխանությունները չեն զղջա Ձեր թեկնածությունն առաջադր լու համար. ի՞նչ նկատի ունեիք:

- Ասել եմ՝ վստահության համար: Մարդիկ ինձ վստահում են, առաջադրում են, այսինքն՝ անվստահության պահ չի լինի, չեն ասի՝ էս ինչ վատ մասնագետ ենք առաջադրել: Զղջալու խնդիրը, որ էսպես ընդգծված դնում եք, կապ չունի Ձեր ենթատեքստերի հետ: Դա վերաբերել է նրան, որ եթե ինձ վստահել ու առաջադրել են որպես ՍԴ դատավորի թեկնածու, ես կարդարացնեմ ինձ՝ իմ մասնագիտական որակով:

- Ձեր և Ձեր եղբոր քաղաքական հայացքները բոլորին են հայտնի: Դուք առանձնակի բացասական վերաբերմունք ունեք ընդդիմության նկատմամբ, համակրում եք օրվա իշխանությանը: Ձեր քաղաքական հայացքները չե՞ ն խանգարի անաչառ դատավոր լինելու հարցում:

- Դրանք Ձեր որակումներն են: Ես էդպիսի բան չասացի: Ես մշտապես քննադատել եմ արատավոր երեւույթները: Մշտապես պատրաստ եմ արատավոր երևույթները նկատել եւ դրանց մասին բարձրաձայնել: Ի՞նչ է նշանակում՝ համակրում եմ օրվա իշխանությանը: Այն իշխանությունը, որն ավելի ազատ է թողնում մեզ մեր աշխատանքի մեջ եւ չունի հանցագործ հակումներ, կարելի է վստահել պարզապես: Ես բոլոր իշխանությունների ժամանակ աշխատել եմ փաստաբան, իմ գործն եմ արել, խոսել եմ արատավոր երեւույթների մասին: Բոլորի օրոք նույնկերպ եմ դատարան մտել, նույն ձեւով էլ իմ խոսքն ասել եմ:

- Իսկ Մարտի 1-ի գործով Ձեր ներգրավվածությո՞ւնը...

- Մարտի 1-ն ի՞նչ կապ ունի իմ՝ Սահմանադրական դատարանի դատավոր առաջադրվելու հետ: Ի՞ նչ կապ ունի:

- Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ հենց Ձեզ առաջադրեցին....

- Ո՞ւմ առաջադրեին, Դուք ասեք մեկին, որն իմ չափ փորձ ունի կամ ինձնից հարմար էր էս պաշտոնում: Եթե Դուք ասեք, թե ով է ավելի հարմար, գուցե մտածեն:

- Այսինքն, կարծում եք՝ Ձեզնից ավելի փորձառու իրավաբան Հայաստանում չկա՞:

- Ես նման բան չասացի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։