Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

TV 5-ը տուգանվեց ընդդիմության ակցիաները ցուցադրելու համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը տուգանել է «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը՝ ընդդիմության երթերն ու ցույցերը չափից դուրս շատ ցուցադրելու համար: Այսպիսով, հանձնաժողովն իրեն թույլ է տվել գրաքննության ենթարկել 5-րդ ալիքը:

Այդ գրաքննությունն ապօրինի կհամարվեր նախկին օրենքով: Բայց նոր իշխանությունը, որը հանդես է գալիս որպես ազատ խոսքի ջատագով, 2020 թվականին փոփոխություն է կատարել տեսալսողական մեդիածառայություններ մատուցող ընկերությունների գործունեությունը կանոնակարգող օրենքում, որն էլ հնարավոր է դարձնում գրաքննությունը: Ըստ այդմ՝ օրենքի 10-րդ հոդվածում մտցվել է կետ, որի համաձայն՝ հեռարձակողի լրատվական հաղորդումներում նույն թեմայի վերաբերյալ լուսաբանումը չպետք է գերազանցի հաղորդման եթերաժամի 25 տոկոսը: Հենց այս կետն է, ըստ հանձնաժողովի, խախտել ընդդիմադիր հեռուստաընկերությունը: 

«Ընկերության «5-րդ ալիք» տեսալսողական ծրագրի կողմից «Հայլուր» լրատվական թողարկումների ժամանակ նույն թեմայի մասին լուսաբանումը՝ ընդդիմության ակցիաների, այդ թվում՝ երթերի, ելույթների, հանրահավաքների վերաբերյալ, կազմել է 47%-ից մինչեւ 91,6%, որի թույլատրելի սահմանն օրենքով պետք է կազմի հաղորդման եթերաժամի 25 %-ը, ինչպես նաեւ լրատվական, հասարակական-քաղաքական եւ վերլուծական ուղղվածության հաղորդումներում չեն ապահովել բազմակարծության սկզբունքը, բազմակողմանի լրատվությունը, ինչպես նաեւ չեն առաջնորդվել լրատվության անաչառության, բազմակարծության եւ անկողմնակալության ապահովման գերակա սկզբունքով»,- ասված է ՀՌՀ որոշման մեջ:

5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանին հարցրինք, թե ինչու է հեռուստաընկերությունը խախտել հոդվածը, եւ ինչպե՞ս է վերաբերվում հանձնաժողովի որոշմանը: 
«Իրականում, սա ոչ թե հանձնաժողովի, այլ օրենքի սխալն է: Օրենքով ասվում է, որ նույն թեման եթերաժամի 25 տոկոսից ավելի իրավունք չունես լուսաբանելու: Հիմա, եթե առավոտից ակցիաներ են, ու մինչեւ ժամը 3-ը այդ 25 տոկոս եթերաժամը լցվեց, ուրեմն դրանից հետո ինչ որ տեղի է ունենում, պետք է չլուսաբանե՞լ: Բայց մենք տեսել ենք, որ երեկոյան էլ են ակցիաներ տեղի ունեցել, եւ հաճախ ամենաթեժ իրադարձությունները հենց այդ ժամերին են տեղի ունեցել: Իսկ իմ պարտականությունը հանրությանը տեղեկացնելն է: Ահա ինչու ես համարում եմ, որ այս դեպքում օրենքը հակասում է պրոֆեսիոնալիզմի սկզբունքներին: ՀՌՀ-ն ճիշտ է օրենքի տեսանկյունից, ես ճիշտ եմ մասնագիտության տեսանկյունից»,- պատասխանեց Հարություն Հարությունյանը: 
Իրականում, բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ է անում ՀՌՀ-ն, ու ինչ է արել իշխանությունը՝ օրենքով գրաքննություն մտցնելով ու ընդդիմադիր հեռուստաընկերությունն օրենքի շրջանակում ճնշելով:

Այդպես եղել է միշտ: Նախկինում էլ «Ա1+»-ին էին օրենքի շրջանակում ճնշում՝ հայտարարելով, որ «թույլիկ» մրցութային առաջարկ է ներկայացրել, սակայն բոլորը հասկանում էին, որ իրական նպատակն ընդդիմադիր հեռուստաընկերությունը փակելն է:

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը դեմ է մեր որակումներին, «գրաքննություն» արտահայտությանը: «Առաջինը սա, եթե չեմ սխալվում, մի 30 տարի առաջ Մեծ Բրիտանիան է ընդունել, հետո՝ գրեթե բոլոր պետությունները, եւ ոչ միայն այդ սահմանափակումը, այլ նաեւ տասնյակ ուրիշ, որոնցից մեզ մոտ միայն փոքր մասն է ընդունված: Նպատակը շատ պարզ է՝ նվազեցնել միակողմանի պրոպագանդայի հնարավորությունը բաց եթերում, մուլտիպլեքսներում (այլ մեդիայում այդպիսի սահմանափակում չկա): Այսինքն, միջազգային նորմ է, որպեսզի մարդը լիցենզավորված TV-ների լրատվական հաղորդումներում գոնե 4 թեմայով տեղեկատվություն ստանա: Ձեր տրամաբանությամբ՝ բռնության, պոռնոյի, հայհոյանքի արգելքը եթերում նույնպե՞ս խմբագրական քաղաքականությանը միջամտություն է»:

Փաստորեն, ընդդիմության հավաքները ՀՌՀ նախագահի համար պոռնոյին ու հայհոյանքին համարժեք իրադարձություններ են: Ըստ Տիգրան Հակոբյանի՝ TV 5-ը միանգամից չի տուգանվել, բազմիցս զգուշացվել է՝ նամակներով, զանգերով, նոր միայն դրանից հետո տուգանվել է: Եկեք ընդունենք բովանդակային սահմանափակման արդարացիությունը, բայց այս դեպքում պետք է նույն օբյեկտիվությունը պահանջենք նաեւ Հանրային հեռուստաընկերությունից: Բայց հայտնի է, որ Հ1-ը ոչ միայն չի լուսաբանում, այլեւ հաճախ խեղաթյուրում է ընդդիմության ակցիաները՝ օգտագործելով տիեզերքից արված նկարահանումներ, որոնցում ընդդիմության ակցիաներն ավելի փոքրաթիվ են երեւում, իսկ տոկոս-մոկոս հաշվելու, ընդդիմադիր հայացքներ ունեցող հանրության իրավունքն ապահովելու համար ոչ մի ջանք էլ չեն գործադրում: Հավաքների լուսաբանումը հաճախ սահմանափակվում է հետեւյալ ֆրազով. «Ընդդիմության հավաքները շարունակվեցին նաեւ երեկոյան»: Եվ սա նույնպես համարվում է լուսաբանում:

Ի դեպ, հանրային քննարկման է դրված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որն էլ ավելի կոշտ սահմանափակումներ է ենթադրում: Ըստ դրա՝ օրենքի գործողությունը տարածվելու է նաեւ համացանցի միջոցով տեսալսողական տեղեկատվություն տարածողների վրա: Իսկ հեռարձակողները պարտավորվում են իրենց արտադրանքի բովանդակությանը վերաբերող պահանջներ ապահովել: Օրինակ, փաստերի եւ կարծիքների միջև հստակ տարբերություն մտցնել, «հավաստի, ստուգված, անկողմնակալ եւ բարեխիղճ» լինել, փաստի կամ իրադարձության մասին տեղեկացնել, իրավասու պաշտոնյաների կարծիքները ներկայացնել եւ այլն: Եթե տվյալները ստուգված չեն, պետք է այդ մասին նշում լինի, եթե աղբյուրը գաղտնի է՝ նույնպես, և այլն, և այլն»: