Ստամբուլի ահաբեկչության զոհերի թվում հայեր չկան
ՀՀ Արտաքին գործերի նախարարության կողմից տարածած հաղորդագրության համաձայն` Ստամբուլում առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թվում հայեր չկան:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ստամբուլի պատմական Սուլթանահմեթ հրապարակում ահաբեկիչը պայթեցրել է իր վրա ամրացված ռումբը: