Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ նախաձեռնություններըԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-իՄթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արելՌուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջևԻրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա վճռական և հզոր պատասխանի․ ԱրաղչիԻնքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLurՄեդալներ՝ Վրաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարիցՏարածաշրջանում, որտեղ մենք չենք կարողանա նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի վաճառի․ ՂալիբաֆWildberries-ը սկսել է առաջին վճարումները կատարել վաճառողներին պահեստի վրա հարձակումից հետոԿասեցվել են Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներըՔրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցիՀարավային Կորեայում ընդլայնվում են կիբեռանվտանգության միջոցառումներըԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունըՌուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին. ՊեսկովԶելենսկին ամերիկացիների հետ քննարկել է պատերազմի դադարեցման հարցերը. ԼրագրողՄԱԿ-ը կոչ է արել մեծացնել աջակցությունը փախստականներինՄոսկվայի մարզից ավելի քան 33 հազար միգրանտ է արտաքսվելՌուսաստանը ռեկորդային ծավալի նավթ է մատակարարում Հնդկաստանին. BloombergՄի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ Խաչիկ Գալստյանի ուղերձըԿոնգոյում և Ուգանդայում Էբոլայից մահացել է ավելի քան 1000 հոգիԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելուցՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՌուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և ծովային նավերին«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրաՉինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցումՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ շփվելու հնարավորությունիցՓաշինյանը և Գերմանիայի կանցլերը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըԲարձր եմ գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը․ Փաշինյանը՝ ԲըրնհեմինՃամբարակի զորամասում միջադեպի հետևանքով մահացած Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր․ Տիգրան ԱբրահամյանԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն արդեն ունի 18 զոհ և 500 վիրավորՀրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներԻրազեկում․ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան և Նոր Հաճըն համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներԻնչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից Փրկարարները բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամՊենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը օգնում են ԻրանինԹերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ի լցակայանը տուգանվել է ավելի քան 1,2 մլն դրամով
Հայաստանում մեկնարկում է ամենահնամյա «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը. կներկայացվեն 20 երկրի թատրոններ (լուսանկարներ)
Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ հուլիսյան զեկույցն ահազանգում է արդեն ձևավորվող վտանգավոր միտումների մասին. Դավիթ ԱնանյանԴոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազելԱրձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Մեքենան Եղեգիս-Շատին ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը
Ուկրաինան այժմ հարձակվում է Ռուսաստանի խոշորագույն մսամթերք արտադրողի օբյեկտների վրա«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Պաշտոնանկություններ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների պաշտոնների նշանակման վիճակահանությունըՎառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են և չեն ազդի տնտեսական աճի վրա․ Պուտին
Քաղաքականություն

Որոշ տգետ փորձագետներ կարծում են, որ ռուս խաղաղապահները պետք է պահպանեն հայկական հողն ու ջուրը. նրանք եկել են պաշտպանելու արցախահայերին. Գառնիկ Դավթյան

Յուրաքանչյուր մարտավարական հաղթանակ, մեր դեպքում՝ պարտված պետության, մի շարք հնարավորություններ են ստեղծում թե՛ երկրի, թե՛ հասարակության համար։ Այս մասին «Հայելի» ակումբում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը։

Խոսելով այդ հնարավորությունների մասին՝ Գառնիկ Դավթյանը նշեց․ 

«Նախ առիթ ենք ստանում, որպեսզի ավելի խորը վերլուծենք իրավիճակի հնարավոր վերջնական կետի տանելու ուղղությունը։ Մասնավորապես, թե ինչ հնարավոր ձևերով կարելի է պայքարել, որ Բերձորն ու Աղավնոն պահպանեն հայկական, իսկ Սուս բնակավայրի մասին չեմ էլ խոսում, որովհետև դրանցից մեկի հանձնումը նշանակում է մյուսների հանձնում։ Ըստ Նաիրի Հոխիկյանի եթերի՝ հասկացանք, որ այդ պրոցեսները որոշակի դադար են ստացել։ Կան մի շարք գեոպոլիտիկական հարցեր, անհամաձայնություններ տարածաշրջանային պետությունների հետ, ինչու չէ նաև Ռուսաստանի։ Կարծում եմ, որ առհասարակ Բերձորը հայկական պահելու թիվ մեկ թիրախը պետք է լինի տարածաշրջանը, իսկ ես խոսում եմ կոնկրետ Բերձորի և Սուսի վերաբնակեցման մասին։ Երեկ քննարկում էր, որի ժամանակ նշվեց, թե քանի արցախցի փախստական է ապրում Հայաստանում, այդ թվում նաև բերձորցի, որոնք չեն ապրում կոնկրետ իրենց բնակավայրում»։

Փորձագետի խոսքով՝ ի սկզբանե նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթի ստորագրումը նաև մի շարք պլանավորած պանիկա տարածելու քարոզչությամբ առաջնորդվեց։ 

«Կհիշեք, որ պատերազմի ավարտին, հենց սկզբից խոսվում էր, որ պետք է Բերձորը հանձնվի և այդտեղի ապրող բնակչությունը պետք է արագ լքեն իրենց տները։ Մի մասն իրենց տները այրեցին, մի մասը գույքը տեղափոխեցին, և փաստացի, մեծամասամբ Բերձորը դատարկվեց։ Հետագայում պարզվեց, որ այդ ժամանակ չի հանձնվելու։ Հետո պետք է որոշակի գործընթացներ տեղի ունենան։ Փաստորեն, փաստացի, նպատակաուղղված ապատեղեկատվություն տարածվեց։ Փաստացի Բերձորը կարող էր չդատարկվել այդպիսի մեծ թափով, բայց դատարկվեց։ Հիմա վերաբնակեցման գործընթացը բավականին բարդ է ընթանում։ Հիմա այնտեղ բնակվում է շուրջ 50 ընտանիք։ Սա շատ քիչ թվաքանակ է, որպեսզի ռուս խաղաղապահները կարողանան լեգիտիմություն ունենալ, պահպանեն այդ տարածքը որպես հայկական։ Ես ուզում եմ նշել, որ որոշ տգետ փորձագետներ կարծում են, որ ռուս խաղաղապահները պետք է պահպանեն հայկական հողն ու ջուրը, բայց դա թյուր ընկալում է և ավելի շատ տեղավորվում է հակառուսական քարոզչության տրամաբանության մեջ»,- նշեց Դավթյանը և հավելեց, որ ռուս խաղաղապահները չեն եկել պաշտպանեն հայկական հողը, այլ եկել են պաշտպանելու արցախահայերին։ 

Փորձագետի խոսքով՝ ռուս խաղաղապահները պահպանում են արցախահայերի կյանքի իրավունքը։ Եվ, հետևաբար, բոլոր այն պնդումները, որ, թե ինչու հանձնվեց այս տարածքը, չպահպանվեց ռուսների կողմից, առաջին հերթին պետք է դիտարկել այդ տգիտության դաշտում կամ ուղղորդված հակառուսական քաղաքականություն վարելու դաշտում։