Մենք պետք է արմատապես մեծացնենք մեր պաշտպանության ռեսուրսները. Վիկտոր Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ երկիրը պետք է մեծացնի իր պաշտպանության ռեսուրսները, հաղորդում է Reuters-ը:
«Մենք պետք է արմատապես մեծացնենք մեր պաշտպանության ռեսուրսները»,- ասել է Օրբանը։
Նա նաև ընդգծել է, որ Հունգարիան շահագրգռված է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները հնարավորինս արագ ավարտվեն։