Փլուզում՝ Թուրքիայի ավտոճանապարհներից մեկում. կա զոհ
Թուրքիայում՝ Քեմալփաշա շրջանի Արտվին քաղաքում, սողանք է տեղի ունեցել, ինչի հետեւանքով քարերը վնասել են ճանապարհի եզրին կայանված բեռնատարները, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նախնական տվյալներով՝ միջադեպի հետեւանքով վնասվել է 4 բեռնատար, որոնք անցնում էին ճանապարհի այս հատվածով։
Նրանցից երկուսը եղել են փլատակների տակ։ Ըստ տեղեկությունների՝ մեկ մարդ մահացել է, երկուսը վիրավորվել։ Այս ճանապարհով երթեւեկությունը արգելափակված է։