Ադրբեջանական երկաթուղին կմիանա իրանականին
Մինչև 2016 թվականի ավարտը ադրբեջանական երկաթուղին կմիանա իրանական երկաթուղուն: Այս մասին հայտնում է APA գործակալությունը:
Ադրբեջանում «հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է մինչև տարվա վերջ կառուցել 8.5 կմ երկարությամբ երկաթուղի, որը կմիացնի իրանական երկաթուղին ադրբեջանականին:
«Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերության տնօրեն Ջավիդ Գուլիևը հայտարարել է երկաթգծի կառուցման մասին ու հայտնել, որ աշխատակիցների ներգրավման և ֆինանսական խնդիրներն արդեն լուծված են: