Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Ադրբեջանն ասում է միջանցք, Երևանն ասում է՝ միջանցք չկա, անցակետ է դրվելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ՝ կառավարության նիստից հետո, ճեպազրույց տվեց՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ 
Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ է լինելու Բերձորի ու Աղավնոյի ճակատագիրը, երբ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությամբ, Լաչինի միջանցքը հանձնելու երեք տարին լրանա, իսկ օրերս Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում խոսեց այդ մասին՝ խոստովանելով, որ ԼՂԻՄ տարածքից դուրս ընկած գյուղերը հանձնվելու են։ Բերձորի քաղաքապետն էլ ասում է՝ իրենք մնալու են եւ զենքով պաշտպանելու են իրենց բնակավայրը, որեւէ տեղ չեն գնալու, իրենց տները չեն լքելու։

«Ընդհանուր առմամբ, այս հարցերը, հենց նոյեմբերի 9-ից սկսած, քննարկում ենք հենց Արցախի մեր գործընկերների հետ, որպեսզի լուծումներ գտնենք։ Արցախի իշխանություններն այս մասով աշխատանքներ են տանում, սրա մասին նաեւ հրապարակային խոսել ենք, եւ մենք դեռ ժամանակ ունենք ե՛ւ ճանապարհի մասով, ե՛ւ բնակիչների համար լուծումներ գտնելու մասով, այսինքն՝ մոտավոր մեկուկես տարի դեռ ունենք»,- ասաց Արմեն Գրիգորյանը։ Նկատեցինք, որ Ադրբեջանի նախագահը պարբերաբար պատերազմով է սպառնում, եւ Նիկոլ Փաշինյանն էլ ներկայացրեց, որ պատերազմը չի բացառվում, և խաղաղության օրակարգը դեռ վերջնական խաղաղության երաշխիք չէ։ Ուստի հարցրինք՝ իրենք հանրության շրջանում ի՞նչ հույսով են խաղաղության օրակարգ պրոպագանդում, եթե երկրի ղեկավարի մակարդակով ասվում է, որ դա խաղաղության երաշխիք չի լինելու։ 

«Երբ որ մենք խաղաղության օրակարգ ենք փորձել առաջ տանել ու նաեւ խոսել ենք հնարավոր խնդիրների մասին, էնպես չի, որ երբ մենք խաղաղության օրակարգի մասին խոսում ենք, ուրեմն մտածում ենք, որ ամեն ինչ շատ հեշտ է գնում։ Մենք գիտենք դրա դժվարությունների մասին, այսինքն՝ նաեւ հասկանում ենք, որ որպեսզի մենք կարողանանք երկարաժամկետ մեր տարածաշրջանում անվտանգություն ապահովել, դրա հնարավոր տարբերակը, անվտանգության երաշխիքների հնարավոր տարբերակը խաղաղության օրակարգն է։ Բայց մենք նաեւ հասկանում ենք, որ միայն Հայաստանից չի դա կախված։ Նաեւ դա է պատճառը, որ մենք աշխատում ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ, որպեսզի խաղաղության օրակարգն առաջ տանենք»,- ասաց ԱԽ քարտուղարը։ Նա նաև անդրադարձավ Ադրբեջանի պահանջած «Զանգեզուրի միջանցքին» եւ այն հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանին տրվող ճանապարհների վրա սահմանային անցակետեր են տեղադրվելու, թե՞ դա լինելու է զուտ միջանցք՝ ՀՀ տարածքով։

«Միանշանակ, սահմանային վերահսկողություն լինելու է, մենք բազմիցս ասել ենք, որ բացառվում է միջազգային տրամաբանությամբ որեւէ ճանապարհ։ Եվ մեր պարտականությունը շարունակում է սա մնալ։ Երբ որ մենք հայտարարում ենք, որ մեր մոտեցումները, դիրքորոշումներն ավելի մոտ են, դա նշանակում է, որ մենք առաջ ենք գնացել միայն այն տրամաբանությամբ, որ  բացառում ենք միջանցքային տրամաբանությամբ որեւէ ճանապարհ։ Այսինքն՝ միանշանակ ստուգվելու են»,- ասաց Գրիգորյանը։

Մեր դիտարկմանը, թե ադրբեջանական կողմից կա՞ համաձայնություն, քանի որ իրենք պնդում են, որ «Զանգեզուրի միջանցքն» իրականություն է, ԱԽ քարտուղարն ասաց․ «Ընդհանուր առմամբ՝ ապաշրջափակումը քննարկվել է և՛ Մոսկվայում, և՛Բրյուսելում։ Եթե հիշում եք, երկար ժամանակ Ադրբեջանն ասում էր, որ միջանցք է քննարկվում։ Եթե չեմ սխալվում, անցած տարի՝ նոյեմբերի 6-ին, երբ որ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը գտնվում էր Երեւանում, հայտարարեց, որ միջանցքային տրամաբանությամբ որեւէ հարց չի քննարկվել։ Նույնը տեղի ունեցավ բրյուսելյան բանակցություններից հետո, երբ որ Ադրբեջանը հայտարարեց, որ միջանցք է քննարկվում, նախագահ Միշելի խոսնակը հրապարակային հայտարարեց, որ որեւէ միջանցք երբեք չի քննարկվել։ Սա ցույց է տալիս, որ բանակցություններում մեր մոտեցումը միշտ սա է եղել»։

Երբ նորից հիշեցրինք Ալիեւի՝ օրերս Աշխաբադում արած հայտարարությունը, թե միջանցքն արդեն իրականություն է դառնում, հիմա պաշտոնական Երեւանն ունի՞ սրան արձագանք, Գրիգորյանն ասաց, թե ոչ միայն պաշտոնական Երեւանը, նաեւ պաշտոնական Մոսկվան ու պաշտոնական Բրյուսելը սրա մասին ասել են․ «Կարծում եմ՝ բանակցային գործընթացի ընկալման խնդիր կա, որովհետեւ բոլորը հայտարարում են, որ միջանցք երբեք չի քննարկվում, բայց ադրբեջանական կողմն անընդհատ դրա մասին հայտարարում է՝ անհասկանալի պատճառներով»»: