Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Արմեն Գևորգյանը կռիվ է գցել ՔՊ-ի «տանը». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ընդդիմությանը պաշտոններից զրկելու հարցը կռիվ է գցել իշխանությունների «տանը»։ Օրերս ՔՊ-ն պաշտոնապես հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամներ Վահե Հակոբյանի և Իշխան Սաղաթելյանի հարցում ընդունած որոշման մասին։ Առաջիկայում Հակոբյանին կզրկեն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, իսկ խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին անվստահություն կհայտնեն։

Բայց ընդդիմությունից նշված երկուսը չէ միայն, որ պաշտոն ունեն․ «Հայաստան» խմբակցությունից՝ Արմեն Գևորգյանը, «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանը նույնպես հանձնաժողովներ են նախագահում, առաջինը՝ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման, երկրորդը՝ մարդու իրավունքների պաշտպանության։

Թվում էր, թե ընդդիմության հարցում կայացրած քաղաքական որոշումը պետք է տարածվի բոլորի վրա, քանզի ՔՊ-ականները գործընկերների նկատմամբ պատժամիջոցների որոշում կայացրին այն բանից հետո, երբ նրանք քաղաքական պայքարի դուրս եկան փողոց և երկու ամսից ավելի խորհրդարան չեն գնում։ Իշխող խմբակցությունում, մեր տեղեկություններով, թեժ քննարկումներ են ծավալվել ընդդիմադիրների պաշտոնազրկման հարցի հետ կապված։

Մեծամասնությունն անակնկալի է եկել՝ տեսնելով, որ իրենց շարքերում ընդդիմության եռանդուն պաշտպաններ կան։ Մեզ պատմեցին, որ արմատականները փորձել են համոզել, որ որոշումը քաղաքական է, ուստի պետք է տարածվի բոլորի վրա, առավել եւս Ռոբերտ Քոչարյանի ամենամտերիմ մարդուն՝ Արմեն Գևորգյանին խնայելը կարող է հասարակության համար տարընկալումների տեղիք տալ, սակայն վերջինիս ատամներով պաշտպանել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Ռուբինյանը ղեկավարում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը, Արմեն Գևորգյանն այդ պատվիրակության անդամ է։ Ռուբինյանի արգումենտը եղել է այն, որ Գևորգյանը պետության համար օգտակար գործ է անում միջազգային արենայում, և չարժե նրան նեղացնել ու թշնամացնել իրենց հետ։

ԱԺ փոխխոսնակի հետ համաձայնողներ էլ են եղել, նրանք էլ իրենց փաստարկներն են ներկայացրել, որ Գևորգյանը հայհոյախոս չէ, զուսպ է իշխանության նկատմամբ եւ այլն։ Ինչը չես ասի Իշխան Սաղաթելյանի մասին, իսկ Վահե Հակոբյանի՝ Սյունիքում կազմակերպած «սյունյաց ողջույնի» օպերացիան Փաշինյանը չի մարսում պատերազմից ի վեր։

Արմեն Գեւորգյանին պաշտոնից զրկել-չզրկելու քննարկումը տեղ-տեղ այնքան է թեժացել, որ ՔՊ-ականները փոխադարձ կսմիթներ են ուղղել միմյանց հասցեին, որոշ պատգամավորների զրկել են ձայնի իրավունքից։ Իսկ Գեւորգյանի դեմ լոբբինգի առաջամարտիկները եղել են Վահագն Ալեքսանյանն ու Արփի Դավոյանը։

Նրանց հետ համակարծիք է եղել նաեւ ԱԺ նախագահը։ Հայտնի նիստում այդպես էլ որոշում չի կայացվել, ավելի ճիշտ՝ կայացվել է միայն Իշխան Սաղաթելյանի ու Վահե Հակոբյանի վերաբերյալ, որից հետո լուրեր տարածվեցին, թե Գևորգյանի հարցը կքննարկեն մեկ օր անց։ Մի քանի օր է անցել, սակայն ՔՊ-ում խմբակցության նիստ չեն հրավիրել, ամենայն հավանականությամբ՝ չեն էլ հրավիրի, Թովմասյանի ու Գեւորգյանի հարցը կարելի է փակված համարել։ Նրանց որոշել են պահել իրենց կողքին։

Ի դեպ, Թագուհու հարցում հրապարակային պաշտպաններ գրեթե չեն եղել, միայն կցկտուր հիշել են, որ նա պայքարի օրերին խորհրդարան է եկել, հանձնաժողովի նիստեր է անցկացրել, սակայն որոշում կայացնելիս մեծամասնությունը խնայել է նրան։ Բացի այդ, ՔՊ-ում չեն ուզում մինչև սեպտեմբեր սպասել, եւ հնարավոր է հենց այսօր արտահերթ նիստով գործընթացը գլուխ բերեն։ Մյուս կողմից՝ ընդդիմության ճամբարում վստահ են, որ Արմեն Գևորգյանն ինքնակամ հրաժարվի հանձնաժողովի նախագահությունից։ Մինչդեռ Թագուհի Թովմասյանն այս օրերին խոր ընդհատակ է անցել։

Դեռեւս անցած տարվա նոյեմբերին նա խորհրդարանական ընդդիմության առաջնորդներին առաջարկում էր շտապ քննարկել մանդատները վայր դնելու հարցը, քանի որ, պատգամավորի կարծիքով, «երկրում ստեղծված իրավիճակի պայմաններում չեն կարողանում արդյունավետ աշխատանք կատարել՝ որպես օրենսդիր»։ Այդ օրերին նման հայտարարությունն ընդդիմությունը շատ վատ ընդունեց։

Բնական հարց ծագեց՝ իսկ ինչո՞ւ դուք վայր չեք դնում մանդատները։ Իսկ հիմա, երբ իր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վայր է դրել մանդատը, իշխանությունն էլ իր ընդդիմադիր գործընկերներին՝ Հակոբյանին ու Սաղաթելյանին է պաշտոնազրկում, իսկական պահն է եկել մանդատը դնելու, գոնե՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվելու, սակայն Թովմասյանի ծպտունը չի լսվում։

Մեր հարցերի պատասխանը երեկ չհաջողվեց ստանալ, Թովմասյանն անպատասխան թողեց մեր զանգերը։ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը չի կարծում, թե խտրական վերաբերմունք են դրսեւորում ընդդիմադիրների նկատմամբ։

«Քվեարկության արդյունքում նման որոշում ենք ընդունել, ի՞նչ խտրական վերաբերմունքի մասին է խոսքը»,- տարակուսեց Աղազարյանը։ Ասաց, որ քննարկել են հարցը, մեխանիկական մոտեցում չեն դրսևորել, որոշումը կայացրել են փաստարկված․ «Տնտեսական հանձնաժողովի զբաղվածության աստիճանը շատ բարձր է, իսկ մյուս երկու հանձնաժողովների ծանրաբեռնվածությունը՝ համեմատաբար թեթեւ, ուստի բացակայությունները չպետք է ազդեին աշխատանքների կազմակերպման որակի վրա, այսինքն՝ էապես չեն ազդել, ինչը չենք ասի տնտեսական հանձնաժողովի մասին»։

Հիշեցրինք, որ հանձնաժողովը, այդուհանդերձ, նիստեր արել է։ «Խնդիրն այն է, որ հանձնաժողովի նախագահն է ղեկավարում եւ հանձնարարականներ տալիս փորձագիտական խմբին եւ օգնականներին։

Նման դեպքերում ողջ ինստիտուտը վեր է ածվում անգործունյա կառույցի, որը պետական բյուջեից փող է ստանում։ Ճիշտ է, մենք նիստեր արել ենք, բայց դրանք ուղեկցվել են բազմաթիվ խոչընդոտներով»։

Ի տարբերություն այլ ՔՊ-ականների, Աղազարյանն անկեղծորեն խոստովանեց, որ այս պահին փակված է թե՛ Գեւորգյանի, թե՛ Թովմասյանի պաշտոնազրկման հարցը։ «Այո, այս պահին չկա նրանց հարցը»,- ասաց պատգամավորը՝ անմիջապես հավելելով․ «Բայց միեւնույն ժամանակ մենք չգիտենք, թե վաղը չէ մյուս օրն ինչ կլինի։ Եթե շարունակեն իրենց ոճը, չի բացառվում, որ վաղը չէ մյուս օրն իրենց էլ անդրադառնանք»։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը մանդատներից զրկելու խոսակցություններին, այս հարցն էլ է փակված, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը երեկ անուղղակիորեն հաստատել է դա․ «Քննարկում եղել է, կարծիքները կիսվել են: Մեր գործընկերների մի մասը համարում է, որ նրանք իրենց արդեն իսկ զրկել են մանդատներից: Իրենք դուրս են եկել փողոց, ասել, որ այլեւս իշխանությունն այնտեղ է:

Հիմա գալու են, խելոք այստեղ նստեն եւ քվեարկեն: Կամ՝ չեն գալու նստեն: Այդ դեպքում արդեն օրենքը կորոշի, և քաղաքական որոշում կլինի: Կա՛մ գալու են խելոք նստեն, կա՛մ չեն գալու եւ զրկվելու են մանդատներից, այնքան ժամանակ, մինչեւ կգան նորմալ պատգամավորներ իրենց ցուցակից, որոնք կգիտակցեն, որ իրենք քաղաքական գործիչ չեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: