Ֆրանսիայում ուսուցչի վրա հարձակում գործողը թուրք դեռահաս է եղել
Օրեր առաջ Ֆրանսիայի Մարսել քաղաքի հրեական դպրոցներից մեկի ուսուցչի վրա հարձակման մեղավորը հայտաբերվել է: Նա քրդական արմատներով Թուրքիայի 15 ամյա քաղաքացի է: Տեղեկացնում է demokrathaber.net կայքը:
Ոստիկանության կողմից հարցաքննման ժամանակ հայտարերել է, որ հարձակումն իրականացրել է ալլահի և Իսլամական Պետության անունից ու դրա համար չի զղջում:
Սակայն ֆրանսիական թերթերում տեղեկություններ կան, որ այդ պատանին իր վրա է չի վերցնում հանցագործության կատարումը և մեղավոր չէ: Ոստիկանությունը կասկածներ ունի, որ երիտասարդը հանցագործությունը կատարել է ինչ-որ մարդկանց ուղղորդմամբ: