ՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՈստիկանները կանխել են Կողբավանում ապօրինի արդյունահանումը․ ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է (տեսանյութ)Հնարավորությունը լինի, նաև Ադրբեջանից գազ կառնենք, ամեն ինչ շատ լավ է. ՍիմոնյանՀայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել
Հասարակություն

Տեղի է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանի 2021-2022 ուսումնական տարվա փակումը

Հունիսի 30-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ ճեմարանի` 2021-2022 ուսումնական տարվա փակման հանդիսությունը: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգը։

Միջոցառումը բացվեց միասնական Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը:

Ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: Հայր Սուրբը, շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին ճեմարանի և ճեմարանի սաների հանդեպ մշտական ու հետևողական հայրական խնամքի և հոգածության, ինչպես նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի, Քահանայից պատրաստման լսարանի տեսչական անձնակազմերին և դասախոսներին կատարված կարևոր աշխատանքի ու ներդրման համար, ընդգծեց, որ ճեմարանի ամավերջյան հանդիսությունը յուրահատուկ և ավանդաբար փոխանցված մի ձև է ամփոփելու անցնող տարվա ձեռքբերումները և հույսի վճռական աչքերով նայելու եկող ուսումնական տարվա հեռանկարներին ու հնարավորություններին։

«Փառք երկնավոր Տիրոջը, որ այսօր կարող ենք արձանագրել․ ճեմարանն անցնող ուս. տարվա ընթացքում հաղթահարեց բոլոր դժվարությունները՝ վերագտնելով իր բնականոն ընթացքը։ Դարերով ամրագրված ու բազում վայրիվերումներով անցած, հոգևոր համակեցության և դաստիարակության վրա հենված ճեմարանական կրթության շարունակականությունը լավագույն երաշխիքն է քահանայական սուրբ կոչման հասունացման համար։ Այդ փորձառությունը, որպես հոգևոր ապրումի և գիտելիքի օրինակելի համադրում, անցյալում պահպանել և դրա վրա գուրգուրացել են մեր հերոսական ու փառապանծ նախնիները։ Ճեմարանը, ճեմարանական կրթությունն ու կյանքը, ճեմարանում դասավանդելու բարձր և պատասխանատու առաքելությունը նրանք շատ հաճախ ընկալել են որպես աղոթասացություն, սաղմոսասացություն, սրբազան գործ», -նշեց Հայր Շահեն՝ հավելելով, որ ճեմարանում ուսանելն ու դասավանդելը հարատև, սրբազան ու համբերատար գործընթաց է՝ լի ամենատարբեր դժվարություններով, շատ հաճախ հուսահատական պահերով, բայց այդ երկար գործընթացը պսակվում է հոգևորական դառնալու և հոգևորական դաստիարակելու հաստատուն պատրաստակամությամբ, Փրկչին, Նրա հիմնած եկեղեցուն և ազգին ծառայելու անմնացորդ նվիրումի գիտակցությամբ։

Այնուհետև հոգևոր և ազգային երգերի կատարումներով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը։ Ճեմարանի 5-րդ լսարանի սան Սեյրան սարկավագ Վահրադյանն ասմունքեց Կոստան Զարյանի «Մեր Հայրենիքիը» բանաստեղծությունը: Ուսանողության անունից խոսք ասաց ավարտական 6-րդ լսարանի սան Բարեշնորհ Նարեկ սարկավագ Գասպարյանը։

Հանդիսության ընթացքում կատարվեց նաև նվիրաբաշխություն: Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ ուսման մեջ բարձր առաջադիմության և կարգապահության համար պարգևների արժանացան Գևորգյան հոգևոր ճեմարանի, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի և Քահանայից պատրաստման լսարանի ուսանողները:

Ցերեկույթի վերջում ներկաներին իր հայրական պատգամն ու օրհնությունը բերեց նաև Ամենայն Հայոց Հայրապետը:

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր-կրթական բարձրագույն հաստատությունները սնուցող անոթներն են Հայոց Եկեղեցու հոգեփրկչական առաքելության, դարբնոցները մեր Սուրբ Եկեղեցու լուսավոր ապագայի, երաշխավոր կաճառները նրա սրբազան ժառանգության։ Գևորգյան հոգևոր ճեմարանը՝ իբրև մայր կրթարան, շուրջ մեկ ու կես դար սրբազան առաքելություն է իրականացնում ազգային-եկեղեցական մեր կյանքում։ Այս հաստատությանն է վստահված հավատավոր, նվիրյալ, ծառայասեր հայ հոգևորականի կերտումը, ազգանվեր հոգևոր առաջնորդների դաստիարակությունը»,-ասաց Նորին Սրբությունը և հավելեց, որ հայրենիքի ու Եկեղեցու առջև ծառացած նորօրյա մարտահրավերները պահանջում են, որպեսզի Հայ Եկեղեցու հոգևոր սպասավորները գործեն առկա հրամայականներին համարժեք և կիրառեն ժամանակի ընծայած բոլոր միջոցները՝ բազմարդյուն դարձնելու Եկեղեցու տերունապատվեր առաքելությունը։

Նորին Սրբությունը կարևոր նկատեց ազգային-քրիստոնեական արժեհամակարգի ամրապնդումը և ազգային, հայեցի կրթության առավել զորացումը:

«Այս ամենը ուղեգծում է նաև, թե հոգեփրկչական առաքելության ծիրից ներս ինչպիսի՛ն պետք է լինի Հայոց Եկեղեցու հովվական ծառայությունը առաջիկա տարիներին։ Այս համատեքստում կարևոր է մեր հոգևոր-կրթական հաստատությունների դերակատարությունը՝ իրավիճակի պահանջներին համարժեք հոգևորականների պատրաստության գործում։ Հատկապես առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի հովվական, հոգեխնամ և քարոզչական առաքելության հմտությունների զարգացմանը, նախաձեռնողական ոգուն, կազմակերպչական ունակություններին, որպեսզի հոգևորականաց հոգեշահ ծառայությամբ զորանան մեր ժողովրդի արժեքային ընկալումները, ազգային գիտակցությունը և պատասխանատվությունն ու լավատեսությունը վաղվա օրվա նկատմամբ»,- ընդգծեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Անդրադառնալով մերօրյա հոգևոր հովիվների առաքելությանը՝ Վեհափառ Հայրապետն ի մասնավորի ընդգծեց. «Եկեղեցականն այսօր պետք է լինի Աստծո պատվիրանների օրինակելի իրագործողը, սփոփողը որդեկորույս ընտանիքի, օգնականը կեղծ արժեքներից շփոթահար երիտասարդի, աջակիցը կարիքի մեջ գտնվողի, քաջալերողը վհատված զինվորի և hոգևոր խորհրդատուն, հարկ եղած դեպքում՝ նաև հանդիմանողը հասարակական-քաղաքական կյանքում անարդարության դրսևորումների, որպեսզի նորոգվի ու բարելավվի կյանքը»:

Դիմելով ճեմարանի դասախոսական անձնակազմին՝ Նորին Սրբություն թելադրեց, որ հոգևորականների նոր սերունդ պատրաստելու ճանապարհին ջանադիր աշխատանքով գիտելիքներ և իմացություն մատուցելու հետ մեկտեղ շարունակեն սաներին կոփել ու ձևավորել հոգևոր նկարագրով ու ազգային գիտակցությամբ, ոգեշնչեն եկեղեցական մեծ գործիչների օրինակով՝ զորացնելով նրանց հոգիներում հավատն առ Աստված, նվիրումը Հայ Եկեղեցուն և սերն առ ազգն ու հայրենին։

Ամավերջյան փակման հանդիսության առիթով Գարեգին Երկրորդ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց տեսչական անձնակազմին ու նրանց զորավիգ սպասավորներին՝ մաղթելով, որ Տիրոջ օրհնությամբ առավել արդյունավորվի նրանց պատասխանատու ծառայությունը։

Նորին Սրբությունը նաև իր բարեմաղթանքն ու օրհնությունը բերեց ճեմարանի սաներին՝ աղոթելով, որ Բարին Աստված ուսումնառության ընթացքում առավել լուսավորի նրանց միտքն ու հոգին և հաստատուն պահի հոգևոր կոչման և նախանձախնդիր՝ ծառայանվիրումի մեջ։

«Մեծ է Մեր սպասումը ձեզանից, սիրելի ճեմարանականներ։ Գործունեության ընդարձակ անդաստան կա, ուր կարիքն ունենք բազում նվիրյալ ու նախանձախնդիր նոր մշակների»,- նշեց Հայոց Հայրապետը՝ մաղթելով, որ Տիրոջ օրհնությամբ հոգևոր կրթական հաստատությունների հունձքը միշտ բարեբեր և առատ լինի հայ ժողովրդի հոգևոր-ազգային կյանքի պայծառության համար։

Հանդիսությունը եզրափակվեց Նորին Սրբության «Պահպանիչ» աղոթքով:

2021-222 ուսումնական տարում ճեմարանն ավարտեց 24 սան: