Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. միջնորդությունը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր հրատապ դատական նիստ է նշանակվել՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդությունը քննարկելու համար։
Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ասաց, որ որպես գրավ առաջարկվում է նվազագույնը 80 մլն դրամ՝ նախորդ 50 մլն դրամ գրավի փոխարեն:
Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց որոշումը, ըստ այդմ դատարանը որոշեց Աղվան Հովսեփյանի պաշտպանների միջնորդությունը՝ ամբաստանյալ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, որպես խափանման միջոց 80 մլն դրամ գրավ կիրառելու մասին՝ մերժել՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: