«Խոսրովի անտառում» հաշվառել են բեզոարյան այծերինՀորդանանը հայտարարել է Իրանի տարածքից արձակված երեք հրթիռների որսման մասինՀնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներՖրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է Թեհրանում դիվանագետների ձերբակալման «հետևանքների» մասինՀրշեջ-փրկարարները մարել են Գյումրիում բռնկված հրդեհը՝ կանխելով հրդեհի տարածումըԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից և 6 տանտերՄտքեր են փոխանակվել Հայաստան-Պարագվայ միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջԱրայիկ Հարությունյանը կշարունակի աշխատանքը Ազգային ժողովումԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակչից հետոՆատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդուԱրայիկ Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել. ArmlurԳազամատակարարման պլանային դադարեցումներ Սիսիան և Արտաշատ քաղաքներումԻսպանիայում հինգերորդ օրն անընդմեջ մոլեգնում է տարվա խոշորագույն անտառային հրդեհըՄինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համարԳոհար Մելոյանը ԿԸՀ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով մանդատից«Զարդարվեստը սեր է». Զարդարվեստի պետական ուսումնարանն, արդեն որպես քոլեջ, առաջին շրջանավարտներին հանձնեց իրենց դիպլոմները (տեսանյութ, լոսանկարներ)Քննարկվել է հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը«Դաշտի պամիդորը չի ծախվում, գործարանն էլ չի ընդունում». գյուղացիները փակել են Երևան-Երասխ ճանապարհըՕմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվելՀայտնաբերվել է 516 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԿանադայի արտգործնախարարը Վաշինգտոնին և Թեհրանին երկխոսության ու խաղաղ բնակչությանը պաշտպանելու կոչ է արելԻսպանիայի հավաքականը` ԱԱ-2026-ում տարած հաղթանակի համար կստանա 51 միլիոն դոլար պարգևավճարԱվելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանըԾաղկաձորում 12 ժամ ջուր չի լինիՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելԿոտայքի մարզում «Nissan Tiida»-ն բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրավորներՀաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթներըՄահացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին ՔիգանըԼիլիթ Մակունցը մանդատը չի վերցնիԲյուրեղավանում աղիքային վարակի դեպքերից հետո ջրի 14 նմուշառման կետից 3-ում շեղումներ են արձանագրվելՄեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրելՊահպանենք մեր անտառները՝ կանխելով հրդեհներըԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ
Երեխայի հնարավոր շահագործման վերաբերյալ տեսանյութով ՆԳՆ-ն հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե. Քննչականից դեռ ձայն-ձուն չկա
Վթարային ջրանջատում Լոռու մարզում հուլիսի 21-ինԻ գիտություն մրցույթից դուրս մնացած դիմորդներին. ԿԳՄՍՆ հայտարարությունըՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել ենԿարեն Ջալավյանը՝ Քյոխը, դատարանում հաղթել է Ռոման ԲաղդասարյանինԱռաջիկայում կսահմանվեն այն ոլորտները, որտեղ էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառումը կդառնա պարտադիր․ ՊԵԿԱդրբեջանի ճնշման ներքո Քնեսեթի օրակարգից հանվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցըԱնհայտ կորած ադրբեջանցիների ծնողների հետ կոնտակտի մեջ ենք մտնելու, փնտրենք մեր երեխեքին (տեսանյութ)Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ովԱրգելվում է․ ՆԳՆ-ն զգուշացնում է (տեսանյութ)Փաշինյանի կառավարման տարիներին ատելության, պառակտման և թշնամանքի լեզուն դարձել է մարդկանց ամենօրյա գործելաոճի անբաժանելի մասը. ԹանդիլյանՏարադրամի փոխարժեքները հուլիսի 20-ինՄայր բուհի ղեկավարն ակնհայտ քաղաքական շարժառիթներով աշխատանքից հեռացրել է Ռուբեն Մելիքյանին․ ԱշոտյանCOP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքիԱրփինե Սարգսյանը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Մամուլ

Դու էլ Հադրութն ես կռվով վերցրել, ուրեմն Հադրութը մեզ հետ տուր․ Շուշիի քաղաքապետ․ «Հրապարակ»

Պատերազմի ամենաողբերգական արդյունքներից մեկը Շուշիի հանձնումն էր։ Արցախի ամենաանառիկ բերդը մի օրում հանձնվեց թշնամուն, և այդ առեղծվածը մինչ օրս հուզում է հայերին, որովհետեւ փաստ է, որ այն հնարավոր չէր լինի գրավել, եթե չհանձնեին։ Բայց Շուշիի ու Հադրութի հանձնումով ամեն ինչ չավարտվեց՝ պատերազմից հետո մենք այլ տարածքներ էլ հանձնեցինք, հերթը հասել է Աղավնոյին ու Բերձորին։ Մենք զրուցել ենք Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ։ 

- Հետպատերազմյան օրերից ի վեր, բնականաբար, հետեւում եք, թե թշնամին ինչ է անում օկուպացված Շուշիում, խնդրում եմ պատմեք, թե այսօր ինչ է կատարվում Շուշիում։

- Ադրբեջանական կողմի տեսաերիզների հրապարակումներով որքանով որ տեսնում ենք՝ ահագին բնակելի շենքեր քանդել են։ Հիմա արդեն վարչակազմին կից ինչ-որ կցակառույց են սարքում՝ ոնց որ նիստերի դահլիճ կամ որեւէ նմանատիպ այլ բան լինի։ Բացի դա, մզկիթի հիմք է դրված, մեծ մզկիթ են սարքում Շուշիում։ Նենց շինարարություններ են գնում, որ իրենք ցույց են տալիս, որ կարծես թե ժամանակավոր շինարարություններ են՝ հավաքովի շենքեր են սարքում, երկու հարկանի։ Չգիտեմ, թե ինչի համար է ծառայելու։ Ես ում հետ էլ խոսում եմ, ասում եմ, որ չհուսահատվեն, որովհետեւ հետ ենք վերադարձնելու Շուշին։ Երբ ընտրվեցի քաղաքապետ, ասել եմ, որ մենք հպարտանալու տեղ ունենք, որովհետև այսօր մենակ հայն է ապրում Շուշիում ու մենակ հայն է այստեղով քայլում։ Մենք չպիտի միանգամից մոռանանք մեր հայրենի տունը։ Պետք է ձգտենք, որ անցյալով չխոսենք Շուշիի մասին։ Եթե մարդ կա, ով մտածում է, որ չենք վերցնելու Շուշին, Հադրութը, մյուս շրջաններն ու գյուղերը, դա նույնն է, որ մտածի Արցախն ամբողջությամբ պիտի հանձնենք։ Ես այսօր ապրելով Ստեփանակերտում՝ մտածում եմ, որ ժամանակավոր եմ մայրաքաղաքում ապրում, եւ մի օր պիտի բարձրանանք Շուշի, եւ ինչքան շուտ, այնքան լավ։

- Ի՞նչ վիճակում են Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիի հայկական եկեղեցիները։

- Հովհաննես Մկրտիչ եկեղեցին քանդված վիճակում է։ Մի քանի օր առաջ էլ որ անցնում էի այդ կողմով, Սուրբ Ղազանչեցոց  եկեղեցին ցանցապատված վիճակում էր, մի գմբեթը չի երեւում։ Նոր ֆոտոներ էլ չեն գցում իրենք, որ տեսնենք՝ ինչ է կատարվում։

- Ի՞նչ կարծիքի եք Ալիեւի վերջին բարբաջանքների ու հայտարարությունների վերաբերյալ։

- Ալիեւի պատասխանը տվող չկա։ Ալիեւն այն, ինչ որ խոսում է, Հայաստանի իշխանությունն էլ ոնց որ ավելի շահագրգռված է տարածում նրա ասածները։ Մի հատ լավ ջիգյարով պատասխան տվող չկա, թեկուզ ինքը խոսում է Քաշաթաղի, Բերձորի մասին, բա Բերձորը, որ տալիս ենք, այն ժամանակ կռվով մենք վերցրել ենք, դե դու էլ Հադրութն ես կռվով վերցրել՝ Հադրութը մեզ տուր, կամ՝ Քարվաճառը տվել ենք՝ Քարվաճառի փոխարեն մի ուրիշը տուր, Աղդամը տվել ենք առանց կռվի, դրա փոխարեն մի ուրիշը տուր։ Չիտեմ էլ ինչ կեղտոտ բանակցային գործընթացներ են տեղի ունենում։ Անտրամադիր նայում եմ մամուլի որոշ հրապարակումներ, որտեղ խոսվում է, որ պիտի Բերձորը շուտով հանձնվի, Աղավնոն, Սուսոն։ Մենք պիտի պահանջատեր լինենք, եւ մեր պահանջը լինի՝ փոխարենը։ 

- Խոսվում է, որ Բերձորը պիտի հանձնվի, որ Հայաստան-Արցախ կապը պետք է ապահովվի այլընտրանքային ճանապարհով։ Եթե ադրբեջանական կողմն ակտիվ ճանապարհաշինարարական աշխատանքներ է իրականացնում, ապա հայաստանյան կողմից դեռ ոչ մի շարժ չկա այդ ուղղությամբ։ Ինչո՞ւ։

- Այո, ճիշտ եք, Խնձորեսկի կողմից բացվող որեւէ ճանապարհաշինարարական աշխատանք չի կատարվում։ Իրենք սարքելով գալիս են՝ ավիրելով, բոլոր օգտագործվող այգիներն ավիրել են, հիմա անցնում են Մեծ Շեն գյուղով, այնտեղ մի քանի տուն են քանդում։ Հետո այս ճանապարհը ձմեռը կարող է չօգտագործվի էլ, իրեն էնպիսի թեքություններ ունի։ Բերդաձոր այն ժամանակներին որ գնում-գալիս էինք, ձմռանն այդ ճանապարհը փակվում էր։ Ես չգիտեմ, թե դա ոնց է լինելու։ Բացի դա, այնպես չէ, որ անվտանգ է լինելու ճանապարհը, մեկ է՝ իրենց միջով ենք այդ ճանապարհն անցնելու։ Այն օրը կադրեր են ցուցադրել, որ Քաշաթաղի՝ իրենց կողմից օկուպացված հայկական 6 գյուղերի միջով ենք անցնելու։ Շուշիից դուրս ես գալիս՝ ճանապարհների վերեւներին իրենց սնայպերները դրված են, այդ ժամանակ ավելի է վտանգավոր լինելու։ Բայց դե, ասում եմ, էլի՝ Ալիեւի պատասխանը տվող չկա։ Բերելու են բնակեցնեն էլ այդ գյուղերը։ Այնպես որ, իրենք  երկար են մտածել։ Օրինակ՝ 1990-ական թվականներին Ստեփանակերտի ու Ասկերանի մեջտեղը բերել Խոջալու են (Իվանյանը) սարքել եւ նման այլ հայկական գյուղերի մեջտեղները միշտ փորձել են ադրբեջանական գյուղ սարքել, այսօր էլի նույն պատկերն ենք նկատում։

- Այսինքն՝ մտածել են, որ հայկական հողի վրա հային միշտ զգո՞ն պահեն։

- Այո, այդպես է։ Անում են այնպես, որ միշտ բարձունքներն իրենցը լինեն, եւ երբ ուզենան, փակեն ճանապարհը, եւ վերջ։

-  Ի՞նչ տրամադրություն ունեն Շուշիի բնակիչները, որտե՞ղ են այս պահին նրանք ժամանակավորապես հանգրվանել։

- Մեծամասնությունը գտնվում է հիմնականում Ստեփանակերտում, Արցախ աշխարհի տարբեր տեղերում՝ Ճարտարում, Մարտակերտում, Մարտունիում, Իվանյանում, Ասկերանում։ Բոլորի տրամադրություններն էլ մարտական են, հավատով, որ պիտի մի օր հայրենի քաղաք վերադառնան։ Չնայած որ, ինչպես բոլորի, այնպես էլ իրենց մոտ անորոշ եւ անտրամադիր վիճակ է, եւ երբ ինձ հանդիպում են, հարցնում են, թե ինչ է կատարվում, ինչ է լինելու, փորձում եմ դուխաթափ չանել, բայց մարդիկ հեռուստացույց են դիտում, իրար հետ են զրուցում, մեկը մյուսին մտքեր է փոխանակում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։