Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Քաղաքապետարանում այլ «քաղաքապետներ» կան. ով ում «մարդն» է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Օրնիբուն ու տքնաջան աշխատելու իմիտացիա ստեղծող Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իրականում քաղաքապետարանի աշխատանքից մեծ հաշվով տեղյակ չէ: Ինչքան էլ տեսախցիկների առջեւ բարկանում ու մատ է թափ տալիս, թե դժգոհ է թաղապետերի, քաղաքապետարանի տարբեր վարչության աշխատակիցների գործունեությունից, դրանից մայրաքաղաքի հիմնախնդիրները՝ աղբահանությունը, կանաչապատումը, տրանսպորտային ցանցի կարգավորումը, վերջնական լուծում չեն ստանում:

Մամուլը շատ է գրել, որ, Հրաչյա Սարգսյանից բացի, քաղաքապետարանում այլ «քաղաքապետներ» կան, որոնք իշխանության տարբեր թեւերի ներկայացուցիչներ են: Քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը, օրինակ, քաղաքական իշխանության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ նախկին փոխվարչապետ, քաղաքապետի ապագա թեկնածու Տիգրան Ավինյանի, մյուս փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացուցիչներն են: Քաղաքի կառավարման հարցերում այժմ իր ակտիվ դերակատարումն ունի նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի եղբայրը՝ Արամ Հարությունյանը, որն, ի դեպ, մեր տեղեկություններով, գովազդներով զբաղվող ընկերություն ունի (դրան առաջիկայում դեռ կանդրադառնանք): Նա նոր Հայաստանի նոր Միքայել Մինասյանն է հավակնում դառնալ: Արայիկ Հարությունյանի եղբայրը քաղաքապետարանում արդեն իսկ ներկայացուցիչ-ընկերներ ունի՝ ի դեմս իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանի, Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանի, Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Գարեգին Խաչատրյանի: Վերջինիս, որ քաղաքապետարանի պարետի որդին է, այժմ ցանկանում են ավելի յուղոտ պաշտոնի տեղավորել՝ նշանակելով Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչություն պետ:

Գարեգին Խաչատրյանը (Պոլիտեխնիկն է ավարտել) ճարտարապետ չէ, ու որպեսզի Խաչատրյանի նշանակումն այդ պաշտոնին առավել քան անարգել անցնի, վարչության պետի պաշտոնի անձնագիրը փոփոխվել է, համապատասխանեցվել պարետի որդու կրթական ու մասնագիտական չափանիշներին: Ստացվում է՝ Հայաստանում ոչ թե մարդիկ են հարմարվում պաշտոնին ու դրան հասնելու համար ճանապարհ անցնում, այլ պաշտոնները՝ մարդկանց՝ ըստ ՔՊ պրոֆեսիոնալիզմի: Ի դեպ, ոչ միայն այս պաշտոնի անձնագրից, այլեւ Երեւանի քաղաքապետարանից առհասարակ հանվել է ճարտարապետի պահանջը. դրա վառ ապացույցն այն է, որ Երեւանի քաղաքապետարանը գլխավոր ճարտապետ չունի: Տեղեկության մասով նաեւ քաղաքապետարանից մեկնաբանություն խնդրեցինք, բայց երկու օր սպասեցնելուց հետո մեզ այդպես էլ չարձագանքեցին»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում