Հունվարի 18-ից 30.000 դրամանոց տուգանքներ կսահմանվեն. (տեսանյութ)
2016 թ. հունվարի 18-ից Ճանապարհային ոստիկանությունն սկսելու է տրանսպորտային միջոցի առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում վարելու դեպքերը հայտնաբերելու և վարչական միջոցներ կիրառելու ուղղությամբ միջոցառումների իրականացումը: Հաշվի առնելով, որ ճանապարհատրանսպորտային պատահարների զգալի մասը առաջանում է լուսաթափանցելիության սահմանված չափը չպահպանելու արդյունքում, հունվարի 18-ից հետո, այն վարորդները ովքեր կխախտեն օրենքը կտուգանվեն 30.000 դրամի չափով:
Կիրառվող կարգի և սահմանված տուգանքի չափի նկատմամբ վարորդների վերաբերմունքը միանշանակ չէ: newspress.am-ի հարցախույզի ժամանակ վարորդները նշեցին, որ եթե սահմանվել է օրենք հողմապակիների մգեցվածության համար պետք է նաև սահմանել օրենք և արգելել հողմապակիների թաղանթների վաճառքը:
Մանրամասները` տեսանյութում