ԱՄՆ-ն 1,3 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել Ուկրաինային
«Ուկրաինան 1,3 միլիարդ դոլարի օգնություն է ստացել ԱՄՆ-ից»: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը, գրում է Censor.net-ը։
Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին աննախադեպ աջակցության համար:
«Պատժամիջոցները, զենքը և ֆինանսները մոտեցնում են Ուկրաինայի հաղթանակը։ Մենք հենց նոր ստացանք 1,3 միլիարդ դոլարի դրամաշնորհ՝ որպես 7,5 միլիարդ դոլար պետական բյուջեի ֆինանսավորման փաթեթի մաս: Շնորհակալություն Համաշխարհային բանկին արագ որոշումների համար, որոնց միջոցով կատարվել է փոխանցումը»,- ասել է Ուկրաինայի վարչապետը։