Սիրիան որոշել է ճանաչել Լուգանսկի եւ Դոնեցկի անկախությունը
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու՝ Դամասկոսի որոշման մասին: Այս մասին,վկայակոչելով Սիրիայի ԱԳՆ-ի, հայտնել է SANA գործակալությունը։
«Իրականացնելով բոլոր ոլորտներում հարաբերություններ հաստատելու ընդհանուր կամքն ու ձգտումը ՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունը որոշում է կայացրել ճանաչել Ինչպես Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, այնպես էլ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը»,- նշված է նախարարության հայտարարության մեջ:
ԴԺՀ ԱԳ նախարար Նատալյա Նիկոնորովան Սիրիայի նախագահ Բաշար Ասադին առաջարկել է քննարկել ուկրաինացի ռազմական հանցագործների նկատմամբ միջազգային տրիբունալին մասնակցելու հնարավորությունը: