ՔՊ-ն միայնակ Աննա Վարդապետյանին ընտրեց ՀՀ գլխավոր դատախազ
Ազգային ժողովը 70 կողմ, 0 դեմ ձայներով Գլխավոր դատախազի պաշտոնում ընտրեց Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանին:
Նշենք, որ քվեարկությունը մասնակցում էր միայն ՔՊ խմբակցությունը, իսկ ընդդիմությունը բոյկոտել է ԱԺ նիստերը և չի մասնակցել քվեարկությանը: Միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանն էր:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է սեպտեմբերի 16-ին: