«Մենք երեկոյան կարող ենք իրար հետ սրճել, բայց հետո գանք աշխատասենյակ և դուք չեք կարող վկայակոչել մեր երեկվա խմած սուրճը»․ Վարդապետյան (տեսանյութ)
Ազգային ժողովում պատասխանելով Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հարցին, գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը նկատեց, որ չի խառնում ընկերական և գործնական հարաբերությունները։
«Մենք երեկոյան կարող ենք իրար հետ սրճել, բայց հետո գանք աշխատասենյակ և դուք չեք կարող վկայակոչել մեր երեկված խմած սուրճը, որովհետև ես այնտեղ չեմ գալիս որպես Աննա, ում հետ դուք ընկերություն եք անում, այլ գալիս եմ որպես մարդ, որն իրականացնում է գործառույթ»,-ասաց Վարդապետյանը։
Վլադիմիր Վարդանյանը հարցրեց, թե գլխավոր դատախազի թեկնածուի հետ իր կամ մեկ ուրիշի ընկեր լինելը կարո՞ղ է խոչընդոտ հանդիսանալ Վարդապետյանի մասնագիտական պարտականությունների կատարմանը:
Աննա Վարդապետյանը հայտնեց, որ եթե նա այդպես չանի, ուրեմն իզուր է ծախսել այն ռեսուրսը, որը գնացել է Իրավագիտության ֆակուլտետում սովորելու և մասնագիտական կարիերա անելու վրա:
«Վերամբարձ է հնչում, ես այսպիսի ձևակերպումներ չեմ սիրում անել, բայց ուրիշ ձև չեմ կարող ձեր հարցերին պատասխանել»,-ասաց գլխավոր դատախազի ՔՊ-ական թեկնածուն: