Խերսոնի մարզը Ռուսաստանին միանալու հանրաքվե կանցկացնի
Ուկրաինայի Խերսոնի մարզի իշխանությունները սկսել են նախապատրաստվել հանրաքվեի, որը կորոշի մարզը Ռուսաստանի Դաշնությանը միանալու հարցը: Այս մասին հայտարարել է մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Այո, մենք պատրաստվում ենք հանրաքվեի, և մենք այն կանցկացնենք: Խերսոնի մարզը կորոշի միանալ Ռուսաստանի Դաշնությանը»,- ասել է Ստրեմուսովը:
Մարզի իշխանությունները հանրաքվեի նախապատրաստման համար սկսել են տարածաշրջանում բնակվողների հաշվառման գործընթացը:
Խերսոնի մարզը գտնվում է ռուսական բանակի հսկողության տակ: