Բախում Իրանի և Աֆղանստանի սահմանին. կա զոհ
Աֆղանստանի հետ սահմանին զինյալների հետ բախման արդյունքում իրանցի սահմանապահ է զոհվել, հայտնում է իրանական IRNA գործակալությունը։
Հաղորդագրության համաձայն՝ բախումը տեղի է ունեցել հունիսի 28-ի երեկոյան Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Հիլմենդ շրջանի սահմանային գոտում։ Բախմանը երկու կողմից մի քանի մարդ է ներգրավվել։
Թալիբները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը։