Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները բանակցություններ են սկսել Քաթարում
Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները բանակցություններ են սկսել Քաթարի մայրաքաղաք Դոհայում, հայտնում է Iran International-ը։
Ենթադրաբար, բանակցությունները կտևեն երկու-երեք օր։ ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում էր նախագահ Բայդենի իրանական հարցով հատուկ բանագնաց Ռոբ Մալլին, իսկ իրանական պատվիրակությունը՝ փոխարտգործնախարար Ալի Բաղերի-Քանին։ Միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցություններում ԵՄ խոսնակ Էնրիկե Մորան հանդես է գալիս որպես միջնորդ։
«Իմ թիմն այսօրվանից Դոհայում է, որպեսզի համակարգի և հեշտացնի ԱՄՆ-ի և Իրանի բանակցողների միջև շփումները»: