Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Պետք է պատրաստվել պատերազմի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․

«Վարչապետի վերջին «ասուլիսի» հետ կապված բոլոր հարցերը, այդ թվում՝ ով է լուսաբանել, ով չի լուսաբանել, ով հարց է ուղարկել, ով չի ուղարկել՝ այդ ամենը խամրում է Փաշինյանի ասածների ֆոնին: Ըստ այդմ, Հայաստանն Ադրբեջանին է հանձնելու Բերձոր քաղաքը, ինչպես նաեւ Աղավնո եւ Սուս գյուղերը՝ դրանք շրջանցող եւ Հայաստանն ու Արցախը կապող այլ ճանապարհը պատրաստ լինելուց հետո: (Հետաքրքիր է, ի դեպ, հնարավո՞ր է արդյոք այդ հայտարարությունը չլուսաբանել): Ասվում է, որ հենց դա էլ նախատեսում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Հաշվի առնելով, որ նույն փաստաթուղթը նոր ճանապարհի շինարարություն չի նախատեսում ու իմանալով Ադրբեջանի քաղաքականության, մեղմ ասած, «առանձնահատկությունները», կարծում եմ, այս իրավիճակում վտանգ կա, որ Արցախը կհայտնվի շրջափակման մեջ:

Ադրբեջանի ներկայիս քաղաքականության մասին պատկերացում կազմելու հնարավորություն են տալիս նույն «ասուլիսում» Փաշինյանի արված մյուս հայտարարությունները: Նա տեղեկացրել է, որ Ադրբեջանը չեղարկել է Գրիգորյան-Հաջիեւ հանդիպումը եւ չի արձագանքել արտգործնախարարների հանդիպման առաջարկին: «Նրանք նոր պատերազմի լեգիտիմությունն են փորձում ձեւավորել», – միանգամայն ճիշտ եզրակացության է գալիս վարչապետը:

Ճիշտ է, հետո ավելացնում է. «Նոր պատերազմն իրենք նկատի ունեն երեք ամսից, թե երեք տարուց, թե երեսուն տարուց, դա ուրիշ խնդիր է»: 30 տարին, իհարկե, իրատեսական ժամկետ չի, իսկ ահա 3 ամսից 3 տարի ժամանակահատվածը, կարծում եմ, ճիշտ է նշվում, եւ պատերազմն այդ ընթացքում գրեթե անխուսափելի է: Սա էր, կարծում եմ, «ասուլիսի» հիմնական ասելիքը՝ մնացած խոսակցություններն ավելի շուտ հռետորաբանության ոլորտից են, եւ ղարաբաղյան խնդրի, այսպես ասենք, «յուրովի մեկնաբանություն» են: Հետեւաբար, պետք է նախապատրաստվել նոր պատերազմի: Մեր այն համաքաղաքացիները, որոնք կարծում են, թե «ռուսը չի թողնի, որ պատերազմ սկսվի», ցավոք, մոլորության մեջ են:

Բացի ամեն ինչից, կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ Ադրբեջանը հնարավորություն ունենա «ռուսին չլսելու»: Կարծես թե, բոլորը համաձայն են, որ պետք է պատրաստվել պատերազմի՝ առանց խուճապի եւ, մյուս կողմից, առանց «խաղաղության դարաշրջանի» վրա ապավինելու: Ի՞նչ է անում իշխանությունը՝ պատերազմին պատրաստվելու համար, ի՞նչ արդյունքի է ձգտում (բացի «լայքերի քանակից»):

Սկզբի համար թերեւս արժե Գլխավոր շտաբի պետ նշանակել: Ո՞ր զենքերով է թշնամին մեր վրա հարձակվելու, ո՞ր զենքերով ենք մենք պաշտպանվելու: Այդ հարցերին պատասխանելն ավելի կարեւոր է, քան ամեն վայրկյան ու ամեն առիթով «նախկինների» մասին խոսելը: Ի՞նչ է անում քաղաքական վերնախավը՝ պատերազմին պատրաստվելու համար, ի՞նչ է անում հասարակությունը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։